Ներքին 3 տարի առաջ - 10:10 23-05-2023

Ոստիկանությունը կալանավորում է զոհվածների մայրերին․ Գյումրիում սպանության փորձ կատարածներն ազատության մեջ են

Oragir.News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում տեղի ունեցած միջադեպից, երբ ՔՊ-ական, իրեն գործարար հռչակած Մրդո (Մարտին) Թորոյանը, ով քաղաքում առավել հայտնի է Տիգրան Մեծ լավաշի Մրդո անունով կրակել է քաղաքացու վրա։

Բանն այն է, որ քաղաքացի Հ․Մ․-ն շինարարական աշխատանքներ է կատարել Մարտուն անունով անձնավորության տանը, վերջինս նրան մեղադրել է շինանյութ գողանալու մեջ, իր երկու ընկերների հետ դաժան ծեծի ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, գցել շան բունը, սառը ջրի խողովակը պահել վրան, այնուհետև կրակել նրա որովայնին։

Դրանից հետո Մարտունը հեռացել է, իսկ նրա ընկերները քաղաքացուն նստեցրել են մեքենան, տարել պոլիկլինիկա՝ բուժօգնության, դեղատանը ցավազրկող ներարկել և տարել տուն։

Հաջորդ օրն արդեն երբ քաղաքացու առողջական վիճակը վատացել է, վերջինս տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Մեզ հայտնի դարձավ, որ Մարտին Թորոսյանը կալանավորված է, սակայն միջադեպի երկու մասնակիցները դեռ փախուստի մեջ են։

Ընդ որում՝ բավական չէ, որ նրանք դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն, այժմ էլ փորձում են ահաբեկել նրա հարազատներին։


Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի