Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:38 22-05-2023

Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ էիք մտել, ձեր դիմումը հետ վերցրե՞լ եք․ Փաշինյանը՝ լրագրողին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսում գրանցել է իր ավտոշարասյան պատճառով մահացու ավտովթարի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հեռախոսահամարը, իր հեռախոսահամարը ևս փոխանցել է նրան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ 2 քաղաքացիներից մեկի՝ որդու գործից տեղյակ է, իսկ մեկի գործից՝ ոչ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինչքան հիշում է՝ բաց թողած զանգ չի ունեցել։

Նա վստահ է՝ ոչ մի պատճառ չկա, որ այդ գործն օբյեկտիվ չքննվի․ «Չկա ուղղակի նման պատճառ. այո, ես եղել եմ մեքենայի մեջ, ոչ մի գաղտնիք չկա»:

Խոսելով իր որդու հետ կապված քրեական գործի ընթացքից՝ նա ասաց, թե բացարձակ տեղակ չէ գործից, միակ աղբյուրը, որից գիտի գործի մասին, իր որդին է:

Նա բացառում է, որ որդուն կոչ անի հետ վերցնել դիմումը: «Հետ վերցնել…, է դուք, որ խոսում եք կոռուպցիայից, խոսում եք հովանավորչության, պաշտոնական դիրքը չարաշահելու և այլնի մասին, հիմա դուք այդ պրոցեսի կապը չե՞ք տեսնում: Ի՞նչ է նշանակում հորդորել հետ վերցնել: 2018 թվականի ՀՀ կառավարության ու հետագա ծրագրերում էլ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելը պետք է լինի ՀՀ քաղաքացիների պարտքը: Եթե չկա հանցակազմ, թող գործը կարճեն, եթե կա՝ թող գործի նախաքննությունն ավարտեն ու գործն ուղարկեն դատարան, դատարանը թող որոշում կայացնի», - ընդգծեց նա:

Փաշինյանը կարծում է՝ ուզում են այս հարցը տեղափոխել «տղայական հարթություն»․ «Աբսուրդ է, որ կանայք, երբ խոսում են կանանց մասին, ասում են՝ թող տղավարի իրեն պահի, ի՞նչ տղայավարիի մասին ա խոսքը, սա պետություն է: Մենք էմոցիոնալ ժողովրդից պետք է վերակերպվենք պետական ժողովրդի։ Փոխգնդապտի գլխին շշով խփեն, ասենք՝ լավ, եկեք ներենք․․․առևանգեն… էդ մարդիկ չէի՞ն, որ մանկապարտեզ պայթեցնելու կամ գրավելու մասին էին խոսում։ Իսկ որ հաջորդ պահին դա տեղի ունենա՞․․․»:

Դիմելով լրագրողին՝ Փաշինյանը հետաքրքրվեց. «Դուք ձեր դիմումը հետ վերցրե՞լ եք Հակոբ Արշակյանի գործով, ինչո՞ւ հետ չեք վերցրել, բա հետ վերցրեք»։

Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը տարբեր բաների մասին է, տեսանյութ կա, որտեղ Հակոբ Արշակյանը գալիս և հարվածում է, Փաշինյանն ասաց․ «Ես ձեզ կոչ եմ անում հետ չվերցնել դիմումը, բայց երբ դուք ձեր դիմումը հետ կվերցնեք, նոր ուրիշներին այդպիսի հարցեր կտաք: Տեսանյութում երևում է, որ դուք գնում, մտնում եք Հակոբ Արշակյանի կնոջ սուպի մեջ»։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան