Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 11:55 22-05-2023

Խաղասեղանին դրված է իմ զավակների ապագան․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը ասուլիսի ընթացքում անդրադառնալով իրեն ուղղված քրեական գործին, որով նա մեղադրվում է Մայր բուհից գումար հափշտակելու մեջ, ասաց.

«Գնումների մասին օրենքի համաձայն կազմվում է գնման գնահատման մրցույթային հանձնաժողով։ Հայտարարվել է բաց, հրապարակային մրցույթ, երկու մասնակից են մասնակցել, այն մասնակիցը, որը առաջարկել է առավել ցածր գումար՝ համաձայն ընթացակարգի հաղթել է և իրականացրել է գնումը և մատակարարումը։

2018 թ․ «թավշա հեղափոխությունից» հետո, պետական վերահսկողական ծառայությունը մեծ անձնակազմով մտավ ԵՊՀ և 5 ամիս շարունակ ուսումնասիրություններ իրականցրեց՝ չարաշահումներ հայտնաբերելու կապակցությամբ, ամպագորգոռ թվեր հայտարարվեցին»։

Մենուա Սողոնոնյանն ասաց՝ երբ որ «Համախմբում» շարժման կետ միասին դուրս եկավ փողոց և սկսեց պայքարել գործող իշխանությունների հանձնվողական օրակարգի դեմ, այդ ժամանակ էլ հրավիրեցին քննչական կոմիտե և հայտնեցին այս գործի մասին։

«Բնականաբար, ես հայտարարեցի, որ ամեն ինչը աբսուրդ է, որից հետո անցավ մեկ տարի և մոտ մեկ ամիս առաջ էլ ինձ կանչեցին և ասացին, որ այժմ Ձեզ մեղադրանք ենք ներկայացնում։ Քաղաքական հետապնդման նպատակը ինձ վախեցնելն է, ինձ ահաբեկելն է, ինձ լռեցնելն է և հետ պահելն է հանձնվողական օրակարգի դեմ պայլարի գործից»,- ասաց նա։

Սողոմոնյանն ընդգծեց, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում նաև իր պայքարի ընկերները՝ Ավետիք Չալաբյանը, Էդգար Ղազարյանը, Գևորգ Էմին-Տերյանը։

Ըստ Սողոմոնյանի՝ իշխանությունների համար շատ կարևոր է, որ դիմադրության բոլոր օջախները կոտրեն՝ այսպիսի ահաբեկչության, այսպիսի վախի մթնոլորտ ստեղծելու միջոցներով։

«Սա նաև ուղղված է մյուս պայքարող մարդկանց, համալսարանական մյուս գործընկերներին լռեցնելուն ուղղված փորձ է նրանց, ովքեր որ ոչ մի կերպ չեն համագործակցում, ընդառաջ չեն գնում գործող իշխանություններին։

Իմ հարմարավետությունը, կոնֆորտը, իմ հարազատների հանգստությունը շատ ավելի ցածր է, քան այն նպատակը, որի համար ես դուրս եմ եկել հրապարակային քաղաքական պայքարի։ Խաղասեղանին դրված է իմ զավակների ապագան, խաղասեղանին դրված է 120.000 մարդու կյանքը իրենց հայրենիքում ապրելու իրավունքը, խաղասեղանին դրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, խաղասեղանին դրված է հազարավոր նահատակների զոհողության իմաստավորումը։

Եվ այս տեսանկյունից իմ անձը շատ ավելի ցածր է, որպեսզի համաձայնեի իրենց առաջարկին, համաձայնեի, որ իմ հանդեպ ճրեական հետապնդումը դադարեցնեն համաներման հիմքով։ Ես հրաժարվել եմ այդ առաջարկից և բաց ճակատով գնում եմ դատարան և համոզված եմ, որ այս գործը ջարդվելու է և ես արդարացվելու եմ»,- հայտարեց Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է

Ձեզ գուցե հետաքրքրի