Ներքին Միտք 3 տարի առաջ - 21:37 20-05-2023

Անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը․ Գայանե Հակոբյանի ուղերձը

Քիչ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ում այցելում էի տիկին Գայանեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Փոխանցում եմ տիկին Գայանեի ուղերձը՝ բառացի։

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ծանր օրերին ինձ գիշեր-ցերեկ աջակցելու, ջերմություն փոխանցելու համար։ Այդ ջերմությունն ավելի կարևոր սնունդ էր ինձ համար, քան այն հացը, որի ընդունումից որպես բողոքի նշան, հրաժարվել էի։

Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա։

Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն։

Բոլորս ականատես եղանք, որ մեր երկրին, մեր ժողովրդին ուժ տվող նվազագույն բարոյական սկզբունքներն այլևս հիմնավորապես խախտված են, և դրանք հնարավոր է վերականգնել միայն երբ նեռը կհեռացվի կառավարման ղեկից։ Եթե կիսում եք այս համոզմունքը, ապա խնդրում եմ դուրս գալ փողոց և մենակ չթողնել իմ բախտակից ընկերներին՝ մեր հերոս տղաների ծնողներին։

Խնդրում եմ նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին։
Ձեր՝ Գայանե»»,- գրել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը