Մամուլ 3 տարի առաջ - 08:22 20-05-2023

Վստահության հանրաքվե Արցախում․ Արայիկ Հարությունյանն ընդառաջ է գնում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները Արցախից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է ընդառաջ գնալ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջարկին եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսում վստահության հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետությունում:

Նշենք, որ մինչեւ հանրաքվե նշանակելը պետք է Արցախի խորհրդարանն իր հաստատումը տա այն անցկացնելու համար: Այս հանրաքվեով Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ կա՛մ «կընտրի» Արայիկ Հարությունյանին, կա՛մ նրան կմերժի: Մեր իրազեկ աղբյուրները նշում են, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Թովմասյանի այն առաջարկին, թե պետք է Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար, կամ Ռուբեն Վարդանյանին ինչ-որ ձեւով ներգրավել Արցախի կառավարման հարցերին, ապա այդ թեմաները ընդհանրապես չեն քննարկվում Արցախում: Այսինքն՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցը կորոշի արդեն արցախցին, բայց, ամենայն հավանականությամբ, Հարությունյանը հանրաքվեի միջոցով կշարունակի կրկին պաշտոնավարել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը