Ներքին 3 տարի առաջ - 23:04 17-05-2023

Նախ պետք է հասկանալ` այդ ձերբակալվածները իրոք ադրբեջանցինե՞ր են

Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։ Այս մասին հայտնում են ադրբեջանաան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը, որը ձերբակալել է Ռաշադ Ահմեդովին և Ռովշան Ամիրովին։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նախ պետք է հստակեցվի այդ անձանց ազգությունը։

Նահապետյանը նշեց, որ հաշվի առնելով վերջին 6 ամսում Ադրբեջանում եղող բազմաթիվ ձերբակալությունները, որ բազմաթիվ Շիա մահմեդականների, հոգևորականների, ակտիվիստների են ձերբակալում, ինքնին հասկանալի է լինում այդ ձերբակալությունների ենթատեքստը։

«Այսինքն, փորձում են առավելագույնը, այնուամենայնիվ եթե Իրանը որոշակի ազդեցություն ունի Ադրբեջանի բնակչության վրա, իսկ Ադրբեջանը մեծամասամբ Շիա մահմեդական երկիր է, ապա այդ ձերբակալություններով նախ վախի մթնոլորտ են փորձում սերմանել հավատացյալների, շիա հոգևորականների մեջ և այդ նույն տրամաբանության մեջ նաև այս ձերբակալումներն են, չի բացառվում նաև որ այդ անձնավորությունը ազգությամբ Ադրբեջանցի չլինի, ասենք թալիշ լինի, թալիշները սովորաբար իրանական բարձրավանդակի ժողովուրդ են, շիա մահմեդական են, եթե կարող է նախկին պահեստազորում գտնվող զինծառայող լինի, և նույն վախի մթնոլորտը փորձեն սերմանել պահեստազորում գտնվող զինծառայողներին»,- ասաց Նահապետյանը։

Նահապետյանը նշեց նաև, որ նույնիսկ այս 44-օրյա հաղթական պետերազմից հետո Ադրբեջանում բավականին լուրջ դժգոհություններ կան։

«Բնակչության շրջանում, այսինքն՝ ցանկացած ձերբակալություն ոչ միայն իրավական գործընթաց է, այլ նաև վախի մթնոլորտ է առաջացնում, իսկ այն, որ Ալիևը ներսում բավականին լուրջ խնդիրներ ունի և՛ ազգային փոքրամասնությունների, և՛ վերջին շրջանում նաև շիա մահմեդականների հետ, դա փաստ է։ Ալիևը ամբողջությամբ գործի է դնում պետական զսպիչ-պատժիչ մեքենան»,- ասաց Նահապետյանը և հավելեց, որ այս ամենի ենթատեքստը դա է։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան