Ներքին 4 տարի առաջ - 22:05 25-08-2022

Ստեփանակերտում պայթյունի դեպքով ձերբակալվածները կասկածվում են ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ

Ինչպես հաղորդվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից, այսօր, ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված՝ «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից առաջացել էր հրդեհ, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված՝ ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ:

Արցախի դատախազությունից փոխանցում են, որ նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով և 245-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշներով, ձերբակալվել է չորս անձ, ովքեր կասկածվում են ռազմամթերք հանդիսացող առարկաներ ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու և պահելու մեջ: Պայթյունների հետևանքով բարեբախտաբար ֆիզիկական անձինք չեն տուժել, գույքային վնասի չափը պարզվում է, նշանակվել են փորձաքննություններ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում