Ներքին 3 տարի առաջ - 08:10 15-05-2023

Եվրատեսիլյան ողբերգություն․ կարևորն անկարևորից չտարբերելու անկարողությունը

«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Բրյունետի 14-րդ հորիոզոնականը զբաղեցնելը շատ ավելի շատ է հուզում հայ հասարակությանը, քան զուգահեռ իրականության մեջ տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունները։

Իսկ զուգահեռ իրականության մեջ՝ մեր ոխերիմ բարեկամների երկրում՝ Թուրքիայում, ընտրում են նախագահ եւ խորհրդարան, ինչը, ի դեպ, կարող է շատ ուղղակի եւ անմիջական ազդեցություն ունենալ թե Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, թե հատկապես սահմանային վիճակի, Ադրբեջանի ագրեսիայի, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վրա։

Մյուս զուգահեռ իրականությունը Բրյուսելում է՝ Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ, երկկողմ հանդիպումները, որի արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները մենք այդպես էլ չենք իմանա, բայց կզգանք մեր մաշկի վրա։

Երրորդ զուգահեռ իրականությունը այն չվերջացող պատերազմն է Հայաստանի սահմաններին, որը մենք «խաղաղության օրակարգ» ենք անվանում։ Այդ օրակարգի շրջանակում թշնամին մետր առ մետր մխրճվում է մեր երկրի մեջ, սպանում մեր զինվորներին, ահուսարսափի մեջ պահում սահմանակից գյուղերի բնակիչներին։

Իսկ Արցախում արդեն կես տարուց ավելի ձգվող իրավիճակը, հումանիտար աղետը եւ չվերջացող ապաշրջափակումը արդեն սովորական են դարձել մեզ համար, եւ ցավոք, այնպես չի հուզում մեզ, ինչպես Իսրայելի կողմից Հայաստանին ձայն չտալը «Եվրատեսիլին»։

Եւ փոխարեն զայրանալու, վիրավորելու եւ հայհոյելու մեկս մյուսին՝ գուցե արժե ազգի մտածողները, քաղաքական-հասարակական էլիտան, ում իսկապես մտահոգում է մեր բոլորի ապագան, մի պահ կանգ առնեն եւ հասկանան, թե ինչու է այսպես ստացվել, ինչպես սովորեցնել մտածել, մտահոգվել, առաջնայինը երկրորդայինից զատել։

Գոնե ազգի ինքնապահպանման ազդակները արթնացնելու դեպքում կարող ենք հույս ունենալ, որ նախ կգիտակցենք ստեղծված իրավիճակը եւ անտարբեր չենք լինի մեր համազգային ողբերգությունների, մեր կորսված ներկայի եւ ապագայի հանդեպ։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց