Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:18 11-05-2023

Երևի հեղափոխություն են ուզում անել․ ինչո՞ւ «Առողջ ապրելակերպի» արշավը մեկնարկեց Գյումրիից

Առողջապահության նախարարությունը իրազեկման արշավներով շրջելու է հանրապետության բոլոր մարզերում՝ հանրայնացնելով առողջ ապրելու պարզ կանոնները։ «Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման հանրապետական արշավի մեկնարկը երեկ տրվել է Գյումրիից։

Բժիշկ, առողջապահական ոլորտի կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ նման ակցիաների գաղափարը դրական է գնահատում։ Գրիգորյանը հումորով ասաց. «Կարող է, ուզում են՝ հեղափոխություն անեն, որ Գյումրիից են սկսում։ Հանրային իրազեկման նման արշավներին, միանշանակ, դրական եմ վերաբերվում, ես դեռևս հակածխախոտային օրենքի ընդունման ժամանակ էի ասում, որ այդպիսի օրենքների ընդունելու փոխարեն, պետք է անեն հակառակը՝ դրական մոտիվացիայով մարդկանց առողջ ապրելակերպի ուղղեն»։

Գրիգորյան ասաց, որ չգիտի, թե ինչ ակցիա են իրականացնում, բայց կողմ է նման մեթոդներով հանրության իրազեկման բարձրացմանը։

«Առողջ ապրելակերպ, սնունդ, բարքեր․ որքան շատ քարոզեն այդ ուղղությունները, այդքան ավելի հասկանալի կլինի բնակչության համար»,- նշեց ոլորտի կառավարիչը։

Վերհիշելով հանգամանքը, որ իրազեկման ակցիան Գյումրիից է մեկնարկելու՝ Գրիգորյանն ասաց. «Ծիծաղելի է, որ Գյումրիից են սկսում, չնայած, մեր վերջին քաղաքն է հյուսիսից սկսած, թող բոլոր մարզերով անցնեն, շատ ողջունելի է, որ հանրային իրազեկում են իրականացնում»,- ասաց նա։

Գրիգորյանն ասաց, որ այդ նախագծերի վրա որոշակի աշխատանք է արված և պետք է ճիշտ մեթոդ ընտրել, որում հաճախ սխալվում են։ «Նրանք կարողանում են ցանկացած լավ նախագիծ այնպես վատ իրականացնեն, որ տապալվի։ Օրինակ՝ ինչպես, որ պատվաստումային գործընթացը։ Պատվաստումների մենք ծանոթ ենք, գիտենք՝ որքան տարիների փորձ կա, որքան լավ է, պետք է մարդկությանը, բայց արի ու տես իրազեկումն այնպես արվեց, որ մարդիկ սկսեցին վախենալ դրանից։

Նույնը առողջ ապրելակերպի հարցն է, սա շատ դրական ուղղություն է, և ես կողմ եմ, որ առողջ ապրելակերպը քարոզվի, բայց պետք է ճիշտ քարոզվի, քանի որ ցանկացած սխալի պարագայում՝ այն դառնալու է ծաղրի առարկա»։

Վերհիշելով նախկինում եղած պրակտիկան՝ Գրիգորյանը ասաց. «Հիշում եք՝ ինչպես նախորդ նախարարը առողջ ապրելակերպ էր քարոզում երեխային խնձոր տալով, ամբողջ համացանցը ինչ որ մեմերով էր լցվել։ Այսինքն, լավ բան են ուզում անել, բայց, ինչ-որ սոցիալական նորմերից ելնելով, իրենց ծաղրում են ու նախագիծն էլ տապալվում է։ Չեմ ուզում, որ լավ նախագծերը առհասարակ տապալվեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու