Դուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում․ Նիոլ Փաշինյան Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար․ փակ է նաև Քարի լիճ տանող ճանապարհը Հրդեհ՝ Երևանի խմորեղենի արտադրամասում․ կրակը մեկուսացվել է Սպասվում է անձրև և ուժեղ քամի․ եղանակը Հայաստանում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր․Shamshyan.com 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել և փորձել է խեղդել կնոջը․ տնային կալանքի տակ գտնվող տղամարդու մոտ հայտնաբերվել է լիցքավորված «Մակարով»․ Shamshyan.com Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում լարված իրավիճակ է ստեղծվել Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի կառավարման հարցով հրապարակային բանավեճի է հրավիրել Նարեկ Կարապետյանին Ահազանգ «Արմավիր» ՔԿՀ-ից․ դատապարտյալը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի՝ պաշտոնյայի պատճառով․Shamshyan.com Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի երկուշաբթի․ Փաշինյանը ուղերձով կդիմի ժողովրդին
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:51 10-05-2023

Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ մայիսի 10-ին Ստրասբուրգում քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր: Հատուկ շեշտադրվել են հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման, խտրականության արգելքի սկզբունքի պատշաճ իրացման, անհամաչափ ուժի բացառման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառին վերաբերելի մի շարք այլ հարցեր։

Պաշտպանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը, անդրադարձել Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, բարձրաձայնել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման, վերջիններիս վերադարձի ապահովման հրատապության և գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցերի մասին:

Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. ապրիլի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանում կալանավորված զինծառայողներին այցին։ Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել այցի արդյունքներով իր դիտարկումներն ու վերջիններիս իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը։

Անահիտ Մանասյանը խոսել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ բնակավայրեր Մարդու իրավունքների պաշտպանի կատարած փաստահավաք այցերի արդյունքների մասին, ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ վարքագծի հետևանքով ի թիվս այլնի տեղի բնակչության անվտանգային հիմնահարցերը, երեխաների իրավունքների վերաբերյալ արձանագրած խախտումները:

Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:

«Մեզ համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող անձանց, իրավունքների պաշտպանության տեսանկյունից չպետք է լինեն փակ դռներ: Եթե նույնիսկ, որոշակի իրավիճակով պայմանավորված, դրանք առկա են, ապա պետք է փնտրել այդ փակ դռները բացելու հնարավորություններ։ Հակառակ պարագայում մարդու իրավունքների պաշտպանության մեր առաքելությունը հաջողված համարել հնարավոր չի լինի»,- շեշտել է Պաշտպանը։

Իր հերթին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և վերահաստատել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու ԵԽ պատրաստակամությունը։

Պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցելու է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։ Նախատեսված են նաև հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված