Ներքին 3 տարի առաջ - 22:15 09-05-2023

Փաշինյան-Ալիև նոր հանդիպումներից որևէ դրական ակնկալիքներ ունենալ պետք չէ․ Արմեն Այվազյան

«Առաջիկա օրերին Փաշինյան-Ալիև նոր հանդիպումներ են կայանալու Բրյուսելում, այնուհետեւ Քիշնեւում, որտեղ «միջնորդելու» են Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Ցավոք, այս հանդիպումներից որևէ դրական ակնկալիքներ ունենալ պետք չէ»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

«Բանն այն է, որ միջազգային «միջնորդությամբ» արդեն երկար ժամանակ ընթացող Փաշինյան-Ալիև բանակցությունները ծառայում են ընդամենը որպես ծխածածկույթ՝ ՀՀ-ի և Արցախի դեմ Բաքվի շարունակվող պատերազմը քողարկելու համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր բոլոր այդպիսի հանդիպումներից, բանակցություններից ու միջնորդություններից հետո Ադրբեջանն անպատիժ իրականացրել է նոր հարձակումներ Հայաստանի, ներառյալ Արցախի դեմ՝ այդ նույն «միջնորդների» բացարձակ անտարբեր հայացքների ներքո։

Քանի դեռ Արցախը պաշարված է,
քանի դեռ Բերձորի միջանցքն անխափան չի գործում և այնտեղից ադրբեջանական անցակետը հանված չէ,
քանի դեռ ադրբեջանական զորքը չի հեռացել ՀՀ տարածքից,
քանի դեռ հայ գերիները չեն ազատվել ու վերադարձել հայրենիք՝
միջնորդներով, թե առանց միջնորդների Բաքվի հետ բանակցելը անիմաստ զբաղմունք է, աչքակապություն և ժամավաճառություն։

ՓՈԽԱՐԵՆԸ՝ ՊԵՏՔ Է ՕՐՆԻԲՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ»,- գրել է Այվազյանը։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո