Ներքին 2 տարի առաջ - 09:48 06-04-2024

Հայոց լեզվի և հայագիտության դեմ կառավարության ընդունած հակահայկական որոշումը պետք է չեղարկվի․ Արմեն Այվազյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛։

Եվ այսպես, Փաշինյանի կառավարության ընդունած 25.12.2023 թ. № 2298 որոշմամբ ՀՀ-ում լույս տեսնող հայագիտական հանդեսները որակազրկվում են, իսկ հայաստանցի պատմաբաններին, ազգագրագետներին, բանասերներին, հնագետներին, լեզվաբաններին, սոցիոլոգներին, հոգեբաններին և մյուս հասարակագետներին (ինչպես նաև բոլոր գիտնականներին) պարտադրվում է իրենց ուսումնասիրությունները հրապարակել արտասահմանում օտար լեզուներով, գերազանցապես՝ անգլերեն։

Կից հրապարակում եմ հայաստանյան ակադեմիական «Պատմա-բանասիրական հանդեսի» պատահականորեն ընտրված մի համարի բովանդակությունը։ Կարող եք ինքներդ համոզվել, որ համարում ընդգրկված հայերեն հոդվածների մեծ մասը արևմտյան գիտական հանդեսներում անգլերեն կամ ֆրանսերեն հրապարակելը և՛ աննպատակահարմար է, և՛ անհնար։ Հոդվածների մեծ մասը պարզապես կմերժվեն հենց միայն իրենց թեմաների պատճառով, որովհետև դրանք դրսում գրեթե ոչ ոքու չեն հետաքրքրում։ Ոչ էլ այնտեղ կան համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են գնահատել այդ հոդվածների որակը։

Եվ ուրեմն, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼՐՋՈՐԵՆ ԶԱՐԳԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐԵՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՆ ԿՈՉՎԱԾ Է ԾԱՌԱՅԵԼՈՒ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԱԾ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՉԵՂԱՐԿՎԻ՛»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից