Մամուլ 3 տարի առաջ - 08:30 09-05-2023

Եռաբլուրի փոխարեն Հաղթանակի զբոսայգի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շուշին հանձնած Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Շուշիի ազատագրման, ինչպես նաեւ Երկրապահի օրը ոչ միայն չայցելեց Եռաբլուր, այլեւ մի ձեւական ուղերձ չհղեց Շուշին կրկին ազատագրելու, հետ բերելու կամ էլ Երկրապահին շնորհավորելու մասին։ Այց չի լինի նաեւ այսօր, քանի որ երեկ հայտնի դարձավ` նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա:

Տեղեկացանք, որ Փաշինյանը երեկ երեկոյան է մեկնել` նա ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: Ըստ ամենայնի ՔՊ-ական մեծամասնությունն էլ այս տարի Եռաբլուր չի այցելի, քանի որ խմբակցությանը հանձնարարվել է առավոտ կանուխ լինել Հաղթանակի զբոսայգում եւ ամեն ինչ անել, որ օրվա խորհուրդը ոչ թե 1992-ի մայիսի 8-9-ին Շուշիի գրավումը եւ արցախյան առաջին պատերազմի հաղթանակը լինի, այլ 1945 թվականի մայիսի 9-ի հաղթանակը` Գերմանիայի նկատմամբ։

Արդյոք Փաշինյանն ու ՔՊ-ականները որոշել են այսուհետ այլեւս չներխուժե՞լ Եռաբլուր եւ զոհվածների հարազատների հետ չառերեսվել, թե՞ միայն այս տարի է այդպես դասավորվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»