Արտաքին 3 տարի առաջ - 16:15 06-05-2023

Հայաստանի իշխանությունների քայլերը տարբերվում են հայտարարված դիրքորոշումից. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների քայլերը տարբերվում են հայտարարված դիրքորոշումից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն ընդգծել է, որ «Հայաստանն անկեղծ չէ կարգավորման գործընթացում»։ Նա միևնույն ժամանակ պնդել է, թե, իբր «Ադրբեջանն անկեղծ է, խաղաղություն է ցանկանում և խաղաղություն է առաջարկել»։

«Դուք մի կողմից ասում եք, որ Ղարաբաղն Ադրբեջան է, բայց մյուս կողմից՝ տարբեր ձևերով զինված խմբեր եք ուղարկում Ղարաբաղ։ Հայտարարությունը ստորագրվել է, սակայն Զանգեզուրի միջանցքի հետ կապված որեւէ գործողություն չի իրականացվել»,- ասել է թուրք պաշտոնյան։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ «Հայաստանի այս քայլերը անհանգստացնում են նաև Ռուսաստանին, ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին»։ Նա նշել է, թե, իբր «արևմուտքը նույնպես հաստատել է, որ Հայաստանն ապօրինի կերպով զինվորականներ և սպառազինություն է տեղափոխում Ղարաբաղ»։ «Ցավոք սրտի, մենք չենք տեսնում մեր ուզած անկեղծությունը։ Նրանց ավելի շատ պետք է կարգավորման գործընթացը»,- ասել է նա։

Չավուշօղլուն նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումն անընդունելի է։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի