Տեսանյութ 3 տարի առաջ - 23:31 05-05-2023

Ո՞նց քնես․ թուրքը հանգիստ մտնելու է Մարգարա, դուրս գա․ հայ-թուրքական սահմանից

Արմավիրի մարզի Մարգարա գյուղում ակտիվ աշխատանքներ են տարվում հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ։

30 տարի շարունակ փակ լինեուց հետո այս տարի ամռանը սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար:

Oragir.News-ը ուղևորվել է սահմանամերձ Մարգարա գյուղ, տեղում ծանոթացել ցամաքային սահմանին ընթացող շինարարական աշխատանքներին։

Մեր տեսախցիկն արձանագրել է, որ այնտեղ ակտիվ աշխատանքներ են կատարվում, մի քանի տեխնիկա է աշխատում փշալալերից այն կողմ։

Oragir.News-ը շրջել է Մարգարա գյուղում, բնակիչներից հետաքրքրվել, թե արդյոք իրենք կո՞ղմ են հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմանը, ի՞նչ ռիսկեր են տեսնում։

Մարգարայի 63-ամյա բնակիչ Հակոբ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդքան տարի ապրելով Մարգարայում՝ ոչ մի վտանգ չի տեսել թուրքական կողմից, բայց նաև չի ողջունում սահմանը բացելու որոշումը․ «Որ սահմանը բացվեց, ադրբեջանցիները տուրիստ կգան, մեզ վնաս կտան։ Ես համաձայն չեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, թշնամուդ հետ ո՞նց լավ կլինես, Ադրբեջանի հետ ընդհանրապես։ Մեր երեխեքին մորթեցին, սպանեցին, նրանց հետ ո՞նց կարող ես լավ լինել, դա մոռացե՛ք։ Մեր ազգը ոխակալ չի, այսօր կռվեցին, վաղը կբարիշեն, բայց նրանք երեխաներին մանկապարտեզից «գորշ գայլեր»-ի նշանն են սովորեցնում, մեր մեջ նման բան չկա»։

Հարցին՝ գո՞հ են իշխանություններից, Հակոբ Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Ի՞նչ գոհ, շատ վատ է, ի՞նչ լավ բան են արել մեզ համար։ Այն տարիներին պարարտանյութ էին բաժանում ժողովրդին, իսկ հիմա ի՞նչ են անւմ, իրենք իրենցով, գյուղացու, ժողովրդի մասին չեն մտածում»։

Գյուղում հանդիպեցինք նաև երիտաարդ ամուսինների, որոնք այդ պահին հողագործությամբ էին զբաղված։ Նրանք ևս իրենց անհանգստությունը հայտնեցին սահմանի բացման վերաբերյալ․
«Ես դեմ եմ, որ սահմանը բացվի, չեմ ուզում, չգիտենք՝ ինչ կլինի, ո՞նց հանգիստ կքնես, երբ սահմանը բաց է, ու թուրքը պետք է մտնի Մարգարա ու դուրս գա։ Ապահովություն էլ չկա, դպրոցը սահմանի բերանն է, երեխուն ուղարկելու ես դպրոց ու չգիտես, թե ինչ կլինի, թուրքը մտնի դպրոց ու երեխեքին պատանդ վերցնի»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ապագա էին խոստանում, բարեկեցություն, Հասմիկ Սամսոնյանն ասաց․ «Մենք ոչ մի ապագա էլ չտեսանք, ավելի վատ եղավ, ավելի հետ գնաց երկիրը։ Ոչ մի լավ բան էլ չի արել Փաշինյանը»։

Բացի անվտանգային խնդիրներից՝ Մարգարայի բնակիչը նաև նշեց, որ սահմանը բացելուց հետո հայկական շուկան ողողվելու է թուրքական էժան գյուղմթերքով, ինչը հանգեցնելու է նրան, որ շարքային գյուղացին այլևս չի կարողանալու իր բերքը վաճառել։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեանյութում․

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար