Ներքին 2 տարի առաջ - 20:49 07-03-2024

Իրավապաշտպանն ահազանգում է հայ-թուրքական սահմանից Հայաստան ներխուժման վտանգի մասին

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Քյարամն ու Վրաստանի իր գործընկեր «քյարամը» Գյումրիում հանդիպել են, տեսնես ի՞նչ են կերել...Սրանց շարժերից միշտ վախենում եմ․ Շուշիի անկումն եմ հիշում»։

Oragir.News-ը զրուցել է իրավապաշտպանի հետ։

«Երեկ Քննչական կոմիտեի մարզային շենքում հանդիպել են ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու իր վրացի գործընկերը։ Հաշվի առնելով Քյարամյանի անվան շուրջ խոսակցությունները, ակտիվ գործողությունները ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակ, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժանել Շուշի մտնելու համար։ Նաև Շուշիի հանձնման ժամանակ, էլի ըստ մամուլի, Քյարամյանը՝ որպես ԱԱԾ պետ, բավականին թրքամետ գործողություններ է ծավալել Շուշիում։ Այսինքն՝ էդ մասով իմ մոտ կա մտավախություն, որովհետև առհասարակ աչքը տեսածից է վախենում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Պողոսյանի փոխանցմամբ՝ հայ-թուրքական սահմանի Ջանֆիդայի հատվածում վերջին օրերին սահմանապահ ուղեկալներում հայտնվել են հրետանիներ, ականանետեր, որը շատ տարօրինակ է, որովհետև վերջին 100 տարվա ընթացքում հայ-թուրքական սահմանին հրետանի չի եղել։

«Ու սա էն ֆոնին, երբ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները Անթալիայում վայելում էին ծովը և խոսում ինչ-որ բաներից։

Սա շատ վտանգավոր մեսիջ է, որովհետև դրանք հայտնվեցին այն պահին, երբ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը բաց տեքստով պահանջեց, որպեսզի ռուսական սահմանապահները Զվարթնոցից դուրս գան։

Սահմանապահ ուղեկալների մոտ չի կարող լինել հարձակողական զենք, որովհետև իրենց գործառույթը զուտ սահմանախախտներից սահմանը պաշտպանելն է»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Կարապետ Պողոսյանի խոսքով՝ սա խոսում է Հայաստան ներխուժման վտանգի մասին։

«Ես չեմ զարմանա, որ այս իշխանությունները սադրեն, եւ էդ սադրանքի արդյունքում թուրքական զորքը փորձի ներխուժել Հայաստան»,-եզրափակեց Կարապետ Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար