Ներքին 3 տարի առաջ - 15:28 05-05-2023

Հո գիժ չենք, որ Նիկոլի ասածին լուրջ վերաբերվենք

Ես կարծում եմ՝ տգեղ է, երբ Նիկոլ Փաշինյանի խոսքերը որևէ մեկը լուրջ է ընդունում և փորձում է նրա խոսքերի ճշմարտացիության վրա մեկնաբանություն ստանալ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Պրահայում Փաշինյանի այն դիտարկումներին, որ խորհրդարանական ընդդիմությունը սկսել է ականջալուր լինել իրեն, և քննարկում է ձևավորվել։

Հարցին, թե իրականության և ճշմարտության հատիկ չկա՞ իր այն ասածներում․ թե մի ժամանակ դուք շիշ էիք նետում, կռիվ էիք անում, հիմա հանգիստ քննարկում եք՝ Մանուկյանն ասաց, թե մենք չենք հասկացել իր մեկնաբանությունը․

«Հո գիժ չենք, որ Նիկոլի ասածին լուրջ վերաբերվենք ու մեկնաբանենք։ Այսինքն, հիմա դա նույնն է, որ ինձ զանգեք հարցնեք, որ թուրք ասելուց մարդը չպե՞տք է վիրավորվի, ինչպես կմեկնաբանեք»։ Ասացինք, որ միջազգային հանրության հետ երկրի անունից ինքն է խոսում ու իրեն է ընկալում որպես երկրի ղեկավար Մանուկյանն ասաց, որ այդպես չի ու, որ Փաշինյանը մեզ համար է երկրի ղեկավար. «Եթե հետևեիք մեր ասածներին, դրանից հետո չէիք ասի՝ երկրի ղեկավար։ Այսքանը»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան