Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 21:00 04-05-2023

Մի ստատուսն ի՞նչ էր՝ չգրեցիք․ պաշտոնյաների կողմից անտեսված Մամուլի ազատության օրը

Երեկ մամուլի ազատության միջազգային օրն էր, որի առթիվ մասնագիտական հանրությանը ամեն տարի շնորհավորում են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Իհարկե, թվում է, թե երկրի գերագույն գլխավոր լրագրողը պարզապես չի կարող մոռանալ այդ օրը կամ անտարբեր մնալ, բայց ցավոք պետք է արձանագրել, որ դա միայն թվում է։

Լրագրողից վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը, ով արդեն հասցրել է կառավարման 5 տարիների ընթացքում շնորհավորել մամուլի ազատության օրը 1 կամ 2 անգամ, այս տարի ևս որոշեց պարզապես անցնել տոնի կողքով․ ոչ մի գրառում, ոչ մի թվիթ։

Ցավոք, վարչապետի օրինակը միակը չէ։ Լրագրողների մասնագիտական տոնն այս տարի չեն շնորհավորել նաև բարձրաստիճան շատ այլ պաշտոնյաներ, այդ թվում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մեր իշխանության ներկայացուցիչներն, ի դեպ, առիթը բաց չեն թողնում այլ երկրներում տեղի ունեցող իրադարձութունների վերաբերյալ վայրկյան առաջ ուղերձներ հղել։ Այն իշխանության, որի գերակշիռ մեծամասնությունը լրագրողներ են կամ կապ ունեն ոլորտի հետ։

Անգամ եթե նեղացած են լրագրողներից, անգամ եթե չեն կարոանում հանդուրժել մամուլում խոսքի ազատության իրավունքը, անգամ եթե շարունակում են մշակել, քննարկել ու ընդունել լրագրողների աշխատանքը խոչընդոտող օրինագծել, կարելի էր նրբանկատ լինել ու գոնե տոնի ձևական, բայց արարողակարգային մասը՝ շնորհավորական ուղերձ հղելը, պահել։