Ներքին 3 տարի առաջ - 19:30 02-05-2023

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը

Ֆրանսիայի Ալֆորվիլ (Alfortville) քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն, որին մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտիագոն, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Ալֆորվիլի քաղաքային խորհրդի անդամներ, հոգևոր դասի և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, երիտասարդ սկաուտներ։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

Արարողության մասնակիցների կողմից ծաղկեպսակներ խոնարհվեցին և մոմեր վառվեցին Աշտարակի հրապարակում գտնվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև։

Ալֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարանի աշակերտների կողմից կատարվեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը:
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ալֆորվիլ քաղաքին մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու և Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ անցկացնելու համար՝ ընդգծելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին հարգանքի և հիշողության տուրք մատուցելու, ինչպես նաև այդ ծանրագույն հանցագործությունը դատապարտելու կարևորությունը մարդկության դեմ ոճիրների հետագա կանխարգելման համար։ Այս համատեքստում, անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ հայատյաց քաղաքականությանը, որի վերջին դրսևորումը Լաչինի միջանցքի արգելափակումն է, որի հետևանքով շուրջ 135 օր շարունակ Արցախի 120,000 բնակչությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Ալֆորվիլի հայկական կազմակերպությունների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը