Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:08 02-05-2023

Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կիպրոսում է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Արուսյակ Մանավազյանը, Կարեն Համբարձումյանն ու Հայկ Ցիրունյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:

Կիպրոսի Հանրապետության նախագահը «չափազանց բարձր է գնահատել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ եղբայրական հարաբերությունները»: «Փոխադարձաբար ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը, եւ քննարկվել են դրանք խորացնելու նոր հեռանկարները: Պատվիրակությունը Կիպրոսի Հանրապետության նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը»:

«Կողմերը քննարկել են Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները եւ դրանց լուծման ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին