Ներքին 3 տարի առաջ - 12:55 02-05-2023

Արայիկ Հարությունյանի հերթական լկտիությունը

Ապրիլի 14-ին՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ, դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։

Հայտնի է, որ նա հեղինակել և կարել էր ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որպեսզի ադրբեջանական դրոշը այրելու համար Արամ Նիկոլյանին պատժի, հրահանգել է, որ դիզայների փողը չփոխանցեն։

Բայց լկտիության գագաթնակետն այն է, որ հանձնման-ընդունման ակտերը Արամ Նիկոլյանի ընկերության հետ պետության ներկայացուցիչները ստորագրել են, և օրենքով չփոխանցել հնարավոր չէ։

Մենք փորձեցինք զրուցել Նիկոլյանի հետ, ով լուրը ոչ հերքեց, ոչ հաստատեց։

«Ես այդ թեմայի շուրջ խոսել չեմ ուզում։ Կգա մի օր, երբ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,-ասաց նա։

Իհարկե, մի կողմից զարմանալի է, թե նման քաջությամբ ինչպես կարող էր Արամ Նիկոլյանը նման բան անել, բայց մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ նվիրյալ ու գաղափարական նիկոլականները չեն կարողացել «մարսել» Նիկոլյանի արարքը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա