Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:14 01-05-2023

Սոթքում կրակոցներն ամեն օր են․ շատերը մտածում են հեռանալու մասին

Սոթքում կրակոցներն ամեն օր են, բնակիչներն այդ կրակոցներին ադեն ուշադրություն էլ չէն դարձնում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար, Սոթքի բնակիչ Հակոբ Ավետյանը։

«Պատկերացրեք, արդեն երեխաներն էլ չեն վախենում, հումորով են ընկալում ու որպես խաղ ընդունում, նախկինում վախենում էին, հիմա էլ չէ»։

Ավետյանի կարծիքով՝ ամենօրյա կրակոցներով փորձում են հայկական կողմին, թե մենք թույլ ենք, թե իրենք երբ ուզեն՝ կարող են կրակել։ Երբ կոպիտ պատասխան չկա՝ այդպես էլ շարունակվելու է։ Գիտեք, բայց մեր տղաները թույլ չեն, կռվի պատրաստ, ուժեղ տղաներ են, ուղղակի ղեկավարության հարցն է, պետք է հրաման լինի գործողություն անելու, անգամ ժամանակ կար, որ չկրակելու հրաման է եղել»։

Նա նշեց, որ Սոթքում բնակիչներից շատերը մտածում են հեռանալու մասին։

«Շատերը անհեռանկար են համարում Սոթքում ապրելը, ամեն րոպե սպասողական վիճակ է, որ հարձակում կարող է լինել, ռմբակոծություն կարող է լինել գյուղի վրա։ Մարդկանց մեջ վախը կա, դրա համար էլ գյուղատնտեսական աշխատանքները կրճատվել է, մարդիկ իրենց աշխատանքները հանգիտս չեն կարողանում իրականացնել։ Մտածում են՝ իրենք կարող է ցանեն, իսկ թշնամին նորից կկրակի ու կփչացնի բերքը, կամ էլ կարող է գան, գրավեն ու իրենց աշխատանքը ջուրն ընկնի»։