Էրդողանը պարտության վտանգի առաջ է կանգնած. The Economist
copy image url

Էրդողանը պարտության վտանգի առաջ է կանգնած. The Economist

Արտաքին 1 տարի առաջ - 16:00 01-05-2023
Բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը շարունակում է հետևել Թուրքիայում կայանալիք համապետական ընտրություններին և վերլուծություններ կատարել ընտրական գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես պարբերականը հայտնել է, որ ընտրությունները գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար մեծ ռիսկեր են պարունակում, և նա կանգնած է պարտության վտանգի առաջ։

Հաղորդվում է, որ Էրդողանիգլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, իսկ ընդդիմությունը՝ կարող է դեպի արևմուտք կողմնորոշվել։

Պարբերկանի վերլուծաբանները նշել են, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախարդանքը չի աշխատում», և , ըստ հարցումների, ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն կարծես թե առաջ է անցել մրցավազքում, չնայած Էրդողանը դեռևս փորձում է վերականգնել իր ժողովրդականությունը։

Հոդվածի հեղինակները գնահատել նաև այն արտաքին քաղաքական փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ հետԷրդողանական Թուրքիայում։ Անդրադառնալով ներկայումս Թուրքիայի և արևմուտքի հարաբերությունների վատթարացման և Էրդողանի հռետորաբանության կոշտացման պատճառներին, վերլուծաբաններն առանձնացրել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 համակարգերի գնումը, ինչպես նաև Անկարայի վերաբերմունքը Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի ժողովրդավարական ուժերի նկատմամբ։

Վերլուծաբանները կարծում են, որ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորած կառավարությունը առաջընթաց կարձանագրի տնտեսության բարելավման և ժողովրդավարական նորմերի կիրառման գործում, օրինակ՝ որոշ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ և ընտրված քուրդ քաղաքապետերին իշխանությունից հեռացնելու Էրդողանի պրակտիկան դադարեցնելին։ Միևնույն ժամանակ վերջիններս Թուրքիայի արտաքին քաղաքականությունում փոփոխություններ չեն ակնկալում. մասնավորապես Թուրքիայի դիրքորոշումները Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ, ինչպես նաև նրա դիվանագիտությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ հիմնականում կմնան անփոփոխ։

Նշվում է, որ չնայած Քըլըչդարօղլուի կառավարությունն ավելի հաճելի և պատրաստակամ դաշնակից կլինի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի համար, նրա դիրքորոշումները Ռուսաստանին կամ Սիրիային վերաբերող հարցերի վերաբերյալ դժվար թե փոխվեն: Հայտարարելով, որ Թուրքիան չի ցանկանում դիմակայել Ռուսաստանին, քանի որ Ամերիկայի ներկայությունը տարածաշրջանում ժամանակավոր է, հոդված հեղինակները գրում են. «Քըլըչդարօղլուի կառավարությունը դժվար թե միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին կամ ավելի ակտիվ դեր խաղա Ուկրաինայում՝ նախընտրելով դիրքավորվել որպես միջնորդ»։

Ռուսաստանի հետ կապված մտահոգության մյուս պատճառը՝ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն է, որը լարվածություն է առաջացրել ԱՄՆ-ի հետ։

Ինչ վերաբերում է քրդական հարցին, ապա հաղորդվում է, որ Քըլըչդարօղլուի կառավարությունը նույնքան դժկամությամբ կհեռանա Սիրիայից կամ հաշտություն կնքի այնտեղի քուրդ ապստամբների հետ, որոնք, ըստ Թուրքիայի, Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչներն են։ Բացի այդ վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրել այն բանին, որ Քըլըչդարօղլուի կառավարությունը հավանաբար կվերականգնի Սիրիայի հետ հարաբերությունները, միգուցե 3.6 միլիոն սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու համար, որոնք ներկայումս գտնվում են Թուրքիայում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։

Ամենից շատ դիտված