Ներքին 3 տարի առաջ - 12:00 01-05-2023

Այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում․ Նարեկ Մկրտչյանի ուղերձը


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ, որում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ որպես աշխատանքի և զբաղվածության ոլորտը համակարգող գերատեսչություն, իր առաջնահերթություններից է համարում քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ու կայուն զբաղվածությամբ ապահովումը, աշխատաշուկայում ինքնիրացման հնարավորությունների ընդլայնումը՝ վերջիններիս մրցունակության բարձրացման, մասնագիտական ներուժի իրացման ու ընտանիքի բարեկեցության ապահովման միջոցով։
Հենց այս նպատակներին են ուղղված և՛ Զբաղվածության ռազմավարության մշակումը, և՛ իրականացվող ոլորտային բարեփոխումներն ու ծրագրերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ այս տարի լայնածավալ փոփոխություններ ենք նախատեսել ՀՀ աշխատանքային օրենսգրքում։ Բարեփոխումներն ուղղված են կարգավորելու աշխատողների և գործատուների իրավահարաբերությունները, լուծելու իրավակիրառ պրակտիկայից բխող բազմաթիվ խնդիրներ։

Կարևորելով աշխատող քաղաքացու իրավունքները՝ վերջերս ԱԺ-ն ընդունեց նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենքի մեկ այլ նախագիծ, որը հնարավորություն կընձեռի վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։
Կառավարության կողմից հավանության արժանացավ նաև «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի Հայաստանում կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը և աշխատանքի շուկայում անձի մրցունակության բարձրացմանը։

Բարեփոխումներն իրար հաջորդող են ու շարունակական, ուստի մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ, մաղթում անսպառ եռանդ և նորանոր ձեռքբերումներ․ աշխատանքով և միայն աշխատանքով կարող ենք հաղթահարել եղած մարտահրավերներն ու հասնել ցանկալի արդյունքի»,- նշվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում