Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 09:28 29-04-2023

Ես և Նիկոլ Փաշինյանը հակառակ քաղաքական բևեռներում ենք․ Սամվել Բաբայան

Եթե Նիկոլ Փաշինյանի մարդն եմ, ինչո՞ւ եմ խոսում բանակն ուժեղացնելու, պրոֆեսիոնալ բանակ կազմելու մասին, սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծելու, ճանապարհ կառուցելու մասին։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Ես միակ մարդն եմ, որը նշում է, որ Արցախը 1991 թվականին հանրաքվե է անցկացրել և Անկախության հռչակագիր ստորագրել, ինչը չի կարող վիճարկվել։ Ես շեշտում եմ, որ մեր միակ ճանապարհն անկախ լինելն է։ Արայիկ Հարությունյանին, երբ հարցնում են՝ ինձ ինչու չի նշանակում, ասում է՝ Նիկոլ Փաշինյանը դեմ է։ Եթե այդ խոսակցությունները ճիշտ են, ինչո՞ւ է դեմ Նիկոլ Փաշինյանը։ Ես 1,5 տարի է Նիկոլ Փաշինյանին չեմ տեսել, չեմ շփվում։ Այն խնդիրները, որոնք այսօր իրենք իրականացնում են, ինձ համար անընդունելի են։ Ես և Նիկոլ Փաշինյանը հակառակ քաղաքական բեւեռներում ենք»,- հայտարարել է Բաբայանը։

Ձեզ գուցե հետաքրքրի