Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:37 28-04-2023

ՀՀ ԱԺ խորհուրդը նիստ է գումարել

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 28-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 16 հարց:

Խորհուրդը չի ընդունել ««2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին» հարցի քննարկման տևողությունը երկարացնելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկը: