Ներքին 3 տարի առաջ - 23:30 27-04-2023

Հայտնի դերասանուհուց ապօրինի գումար յուրացնելու մեջ մեղադրվողին ԲԴԽ-ն առաջադրել է դատավորի թեկնածու. ովքեր են մյուսները

ԲԴԽ որոշմամբ՝ 9 նոր դատավորներ կնշանակվեն։ Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, վարչական եւ քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Այս մասին հաղորդում են ԲԴԽ-ից:



Ըստ քվեարկության արդյունքների՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են Աննա Շիլաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարինե Թորոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ ձայներով:

Վարչական մասնագիտացման բաժնից հաղթահարել են Լուսինե Բոյաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարեկ Գասպարյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Հերմինե Մուրադյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Տիգրան Սանթրոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ եւ Սյուզաննա Վարդանյանը՝ 6 կողմ, 4 դեմ ձայներով:

Քրեական մասնագիտացման բաժնից՝ Ռիմա Առաքելյանը 10 կողմ, 0 դեմ ձայներով, Մասիս Մելքոնյանը 9 կողմ, 1 դեմ ձայներով:

Oragir.News-ը առանձնացրել է ԲԴԽ-ի կողմից առաջադրված դատավորներ կենսագրությունները.

Այսպիսով՝ Աննա Շիլաջյանը գյումրեցի է, աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում որպես կրտսեր մասնագետ, ապա Արդարադատության խորհրդի աշխատակազմում, դարձյալ որպես կրտսեր մասնագետ, հետո՝ մասնագետ, կրկին՝ Դատական դեպարտամենտում որպես առաջատար մասնագետ, հետո՝ գլխավոր մասնագետի ժ/պ, հետո նույն բաժնում՝ բաժնի պետի ժ/պ, մինչև դատավոր դառնալը Դեպարտամենտում վարչության պետի ժ/պ էր:

27-ամյա Նարինե Թորոսյանը Սնանկության դատարանի դատավորի օգնական է եղել 2020 թվականից, ապա 10 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվել է ԲԴԽ դատավոր։

Լուսինե Բոյաջյանը, Նարեկ Գասպարյանը, Հերմին Մուրադյան նույնպես տարբեր դատարաններում աշխատել են որպես օգնականներ։

Տիգրան Սանթրոսյանը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում դատավորի օգնական էր 2020 թվականից։

Սյուզաննա Վարդանյանը աշխատել է ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնում որպես ավագ մաքսային տեսուչ-իրավաբան։

Առաքելյան Ռիման աշխատել է Հակակոռուպցիոն մասնագիտացման, բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում։

Ամենահետաքրքիրը փաստաբան Մասիս Մելքոնյանն է, քանի որ վերջերս աղմկահարույց դեպք եղավ իր և դերասանուհի Մարջան Ավետիսյանի միջև։ Մարջան Ավետիսյանն փաստաբանին մեղադրում է իր գումարները յուրացնելու մեջ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան