Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 15:01 27-04-2023

Կարևորը փիարն է․ Երևան-Կապան թռիչքներ դեռևս նախատեսված չեն

Երեկ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին՝ Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք է իրականացրել L410 օդանավը։

Գնել Սանոսյանն ասել էր, որ այս թռիչքը բավական շատ կարևորում են։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով օդաչուները փորձարկել են այն, ինչը թղթային սխեմաներով կար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Oragir.News-ին հայտնեցին, որ կանոնավոր չվերթների մասին վերջնական որոշում դեռ չկա։

«Կանոնավոր չվերթներ սկսելու մասին վերջնական որոշում և ժամկետներ դեռևս չկան, աշխատում ենք այդ ուղղությումբ, գինը ևս պարզ չէ։ Միայն ժամային տևողությունն է հստակ, որ եթե սկսվեն կանոնավոր չվերթներ դա կտևի 45-50 րոպե»,- ասաց ՏԿԵ նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Հարությունյանը։