Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 18:35 26-04-2023

Քննչական կոմիտեի նախագահը հյուրընկալվել է Հայաստանում Չինաստանի դեսպանատանը

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնի հրավերով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանատուն։

Երկկողմ հանդիպման ընթացքում Արգիշտի Քյարամյանը արժևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, բարեկամական ընդլայնվող կապերը, նշել, որ երկու ժողովուրդներին մոտեցնում է դարավոր հարուստ պատմություն ունենալու հանգամանքը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ իր այցը վկայում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև արտահայտում է իրավական ոլորտում համագործակցության խորացման միտումը։

Դեսպան Ֆան Յոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և այցի համար։ Նա ընդգծել է հայ և չին ժողովուրդների հարուստ քաղաքակրթական և մշակութային ժառանգություն և ընդհանուր արժեքներ ունենալու հանգամանքը։ Պարոն Յոնը հավելել է, որ դեսպանատունը պատրաստ է աջակցել քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների իրավասու կառույցների միջև հարաբերություններին նոր որակ հաղորդելու ջանքերին։

Պարոն դեսպանի ուղեկցությամբ ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակության անդամների համար կազմակերպվել է շրջայց դեսպանատան տարածքում, որի ընթացքում ներկայացվել են Չինաստանի հարուստ ու ինքնատիպ մշակույթը արտացոլող անկյունները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պատվին դեսպանատանը ընթրիք է մատուցվել, որի շրջանակներում նաև հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալու չինական խոհանոցին։

Պաշտոնական հանդիպման և ընթրիքի սեղանի շուրջ ծավալվել է ջերմ և անմիջական զրույց իրավական փոխօգնության ցուցաբերման հարցում համագործակցության շրջանակների ընդլայնման շուրջ։ Նկատի ունենալով վերջին տարիներին Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնումը՝ կողմերը շեշտել են հատկապես տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ, քննչական մարմինների ջանքերի համատեղման անհրաժեշտությունը։

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յոնը նշել է, որ Չինաստանը կարող է ՀՀ քննչական կոմիտեին աջակցություն ցուցաբերել կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, ինչպես նաև անդրազգային բնույթ կրող այլ հանցագործությունների դեմ պայքարում Կոմիտեի կարողությունների զարգացման, փորձի փոխանակման հարցերում։

Կողմերը պայմանավորվել են սերտացնել կապերը՝ գործադրելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արագ արձագանքման գործուն մեխանիզմներ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ֆան Յոնին բարձր մակարդակի ընդունելության և հյուրընկալության համար։

Ձեզ գուցե հետաքրքրի