Ներքին 3 տարի առաջ - 15:11 26-04-2023

Ռուսական կողմը բանակցում է, ՀՀ-ն դիմում է ՄԱԿ ԱԽ․ ինչպես պետք է լուծվի միջանցքի խնդիրը

Կարծում եմ, որ խնդիրը, բացի ցուցանակից, շատ ավելի բարձր է պետք դիտարկել։ Այսօր Ադրբեջանը պաշտոնական անցակետի բացման արարողություն կատարեց, ինչը, միանշանակ անթույլատրելի է և հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը։

Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Արցախի դիմավորող ցուցանակի՝ Ադրբեջանի կողմից փոխելու փաստին։

«Մենք բազմաթիվ ասել ենք ու հատկանշական է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում և ամենաբարձր մակարդակում ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ անընդունելի է Լաչինի միջանցքում որևէ իրավական ռեժիմի փոփոխություն»,- ասաց նա։

Այս առումով, արցախցի պատգամավորը հիշեց դեռևս ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ սերգեյ Լավրովի հայտարարությունները՝ Բերձորի միջանցքի խնդրի վերաբերյալ։

«Այս տարվա փետրվարի վերջին, երբ Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում, րագրողների հետ շփումների ժամանակ պատասխանեց լրագրողներից մեկի հարցին և ևս ընդգծեց, որ անթույլատրել է որևէ անցակետ տեղակայել։ Ցուցանակի պահը, իհարկե, բավականին էմոցիոնալ է, բայց խնդիրն այն է, որ որևէ իրավական ռեժիմ չպետք է Ադրբեջանը սահմանի։ Այսինքն, ոչ թե միայն ցուցանակը կամ դրոշը պետք է հանի այդտեղից, այլև այդտեղ չպետք է սահմանի նաև իրավական ռեժիմ»,- ասաց նա։

Այս ամենի ուղղությամբ, Հարությունյանի խոսքով, ռուսական կողմը բանակցություններ է վարում։

«Իրականում, ճիշտ է, դժվար է ակնկալել կամ լավատես լինել։ Փորձը ցույց է տալիս, որ այս վերջին 2․5 տարիների ընթացքում, երբ ադրբեջանցիները խախտել են որևէ բան՝ հետքայլ չեն արել։ Այսինքն, այն դիվանագիտական կազմը, որը կիրառում է ռուսական կողմը՝ բավարար չէ։ Բայց նաև մյուս կողմից, այս հարցը բավականին գայուն հարց է և նաև ռուսական կողմը երբևիցե նման կտրուկ դիրքորոշում չի հայտնել, ինչպես հայտնում էր անցակետի բացակայության հարցում։ Դրա համար նաև, մյուս կողմից, որոշակի ակնկալիքներ կան, որ գործընթացն, այս անգամ գոնե, կավարտվի մեր օգտին»,- ասաց նա։

Մյուս կողմից էլ, Հարությունյանի խոսքով, հայկական կողմի գործիքակազմը ևս չափազանց սահմանափակ է։

«Հայաստանի Հանրապետությունը, սակայն, ի տարբերություն Արցախի, միջազգային իրավական հարթությունում աշխատելու հնարավորություն ունի։ Երեկ նաև հնչեց Եղիշե Կիրակոսյանի հայտարարությունը, որ դիմում են ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Կարծում եմ, որ պետք է հնարավորինս մաքսիմալ օգտագործել հնարավորությունները, որպեսզի կարողանանք ստեղծել այն ճնշումը, որը կստիպի Ադրբեջանին՝ հետ գնալ։ Նաև պետք է բոլոր շահագրգիռ կողմերի հետ ավելի հաճախակի շփումներ ունենան բարձր մակարդակով, պարզ ներկայացնեն տիրող իրավիճակը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել