Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 3 տարի առաջ - 14:26 26-04-2023

2020-ից սկսած` զինվորը ստանում է իր «պալըչկան»

Դեռ Սովետական Միությունից սահմանված կարգով ժամկետային զինծառայողները օժանդակ ծախսի համար գումար են ստացել պետությունից։ Շատերը այդպես էլ չեն ստացել նախատեսված գումարը։ Ժամկետային զինծառայողները օրենքով նախատեսված կարգով հիմա ստանում են որոշակի գումար կամ մթերք, որը պայմանականորեն՝ պալուչկա է անվանվում։

Oragir.News-ը զրուցեց զինծառայողնեի և զինվորականների հետ։ 2023 թվականին զորակոչված զինվորները ստանում են գումար՝ քարտով, որը տրամադրել է ՊՆ-ն ( 3-5 հազար դրամ, ըստ կոչումի)։

«Դա շատ չնչին գումար է և մի քիչ քաղցրավենիք գնելու հնարավորություն է տալիս»,-ասաց N զորամասի զինծառայող Արսենը։

Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականից մինչև 2000 թվականը շարքային կազմը ամսական ստացել է՝ 4 500 դրամ, կրտսեր սերժանտը ստացել է՝ 5 հազար դրամ, ավագ սերժանտը՝ 6 հազար դրամ։ 2020-2022 թվականին էլ նույն տվյալն է։ «Պայմանագրայինները ստանում են բավականին ցածր աշխատավարձ։

Oragir.News-ի հետ զրույցում կամավորական Արմեն Ավետիսյանը ասաց, որ կան ծառայողներ, որ պայմաններին չեն համակերպվում և աշխատանք են փնտրում։
Վեց երեխաների հայրը ասում է՝ ինքը այլ աշխատանք չի փնտրում, որովհետև կարևորում է հայրենիքի պաշտպանությունը, բայց գիտակցում է, որ նեղացնում է ընտանիքին, որովհետև չի կարողանում չնչին գումարներով երեխաների գոնե ամենահարկավոր կարիքներն ապահովել։

« Շատ չնչին գումարներ են տալիս։ Ճանապարհածախս ենք անում ու այլ կարևոր բաներ՝ տակը բան չի մնում։ Դէ, ծխախոտի հարցը կա։ Պարտքով վերցնում ենք ու հետո պարտք ենք տալիս։ Ուտելիքից չեմ դժգոհում, բայց վեց երեխա ունեմ ու մեկը մի օր չի ասել, որ կյանքդ վտանգում ես ու երեխեքիդ մասին չես մտածում»,- ասում է։

Կամավորները գտնում են, որ պետությունը պետք է ծխախոտ տրամադրի պայմանագրայիններին և կամավորներին։