Ներքին 3 տարի առաջ - 18:52 25-04-2023

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե հուլիսի, այլ հունիսի 1-ից

Ինչպես արդեն հայտնել ենք, Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստում էր հրավիրվել, որում քննարկվել է նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի՝ որպես ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել հուլիսի մեկը՝ այն պատճառաբանությամբ, որ օրենքից բխող մոտ երեսուն ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն կառավարության կողմից։

Նույն նախագծի փաթեթի երկրորդ ընթերցումը տեղի է ոնեցել կրկին այսօր, սակայն մինչ երկրորդ ընթերցումը` նախագիծը քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովի նիստից հետո շարունակվել է ԱԺ նիստը և ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանընշելէ, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը առաջարկել են հուլիսի 1-ը փոխել՝ դարձնելով հունիսի 1․ «Այն տրամաբանությամբ, որ հանձնաժողովը պատրաստ է փորձագիտական աջակցությամբ օժանդակել ենթաօրենսդրական դաշտի ընդունմանը։ Մոտ երեք տասնյակ ակտեր ունենք, որոնք առաջիկայում կհաստատվեն կառավարության համապատասխան որոշումներով»։

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրվել է քվեարկության և ընդունվել ամբոջությամբ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել