Ներքին 3 տարի առաջ - 13:44 25-04-2023

Պետությունը նոր ուզում է պարզել, թե ինչպես է որոշվում հեղուկ գազի գինը


Հայաստանում հեղուկ գազը թանկացել է՝ հասնելով 180 դրամի։ Սա կրկնակի ավելի է դեռևս մեկ ամիս առաջ մեր երկրում արձանագրված գազի գնից։ Դեռևս նախորդ ամիս հեղուկ գազի գինն սկսվում էր ընդամենն 80 դրամից։ Որոշ ժամանակ անց, սակայն, վարորդները գնի աստիճանական աճ արձանագրեցին։

Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, թե որն է նման կարճ ժամկետում հեղուկ գազի նման գնագոյացման պատճառը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից Oragir.News-ին հայտնեցին, որ տեղյակ են խնդրի մասին և ուսումնասիրություն ես սկցել։

«Ուսումնասիրություն է անցկացվում, չեմ կարող ասել՝ երբ արդյունքները պարզ կլինի, հանձնաժողովը միշտ ուշադրության կենտրոնում է պահում այդ ոլորտը, մենք մեր հանձնաժողովի օնլայն մոնիթորինգի բաժնում այդ գները միշտ հրապարակում ենք և արտառոց բան լինելու դեպքում քննարկում ենք այդ հարցը»,- պատասխանեցին այդ հարցին։

Իսկ հարցին, թե այս պահին հանրապետությունում կա՞ հեղուկ գազի դիֆիցիտ, պատասխանեցին ասելով, որ այդ մասով իրենք չեն պատասխանատու, դիմենք Էկոնոմիկայի նախարարություն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Oragir.News-ը էլի էր անդրադարձել հեղուկ գազի դիֆիցիտին, կապվել էր Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղից էլ ստացել էր ոչինչ չասող լղոզված պատասխան։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին