Ներքին 3 տարի առաջ - 12:08 23-04-2023

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին

Եկեղեցական տոնացույցում Հիսուս Քրիստոսի Հարությանը հաջորդում է հիսնօրյա շրջան՝ Մեծ Պահքի շրջանից հետո եկեղեցու վերակենդանացումը, հոգևոր գարունը խորհրդանշող։ Այս մասին են վկայում նաև գույների անուններով բնորոշվող կիրակիները՝ Կապույտ, Կարմիր, Կանաչ։
Հիսուս Քրիստոսի Հարության տոնին՝ Զատկին հաջորդող երկրորդ կիրակին կոչվում է Կանաչ կամ Աշխարհամատրան։ Այս բառը կազմված է «աշխարհ» և «մատուռ» բառերից, և կիրակին այսպես է կոչվում՝ ի հիշատակ առաքյալների կողմից Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման։ Այդ եկեղեցին համարվում է Սիոնի վերնատունը, որտեղ Քրիստոս վերջին ընթրիքը կատարեց, այնուհետև հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը․ «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը` ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ և ես նրա մեջ» (Հովհ. 6:55-57):

Առաքյալները Հիսուսի համբարձումից հետո հավաքվում էին վերնատանը և հիշում Քրիստոսի՝ Վերջին Ընթրիքի ժամանակ տված պատգամները: Օրհնում էին հացն ու գինին, միասին աղոթում և ճաշում էին: Սա առաջին աղոթավայրն էր, որը կոչվեց Աշխարհամատուռ, այսինքն` աշխարհում առաջին մատուռ: Եվ հենց այս վերնատանն էր, որ Հարությունից հետո Քրիստոս երկու անգամ երևաց իր աշակերտներին։
Աշխարհամատրան կիրակին եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հաստատած ընդհանրական, մեկ միասնական Եկեղեցու տոնը:

Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի: Սա տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ: Կանաչ անունը վերցված է մայր բնության պարգևած երևույթներից և մարմնավորում է Հինանց այս օրերին տիրապետող համատարած, զմրուխտ խոտածածկույթը, որով պատված է լինում բնությունը գարնանը։ Անունն ունի նաև իր եկեղեցական բացատրությունը՝ բացի ժողովրդական երանգ ունենալուց։ Այս գույնը խորհրդանշում է Քրիստոսի Հարությամբ մահվանը հաղթանակը, Հարությամբ սկիզբ առած վերազարթոնքը։

Այս օրը ևս մեկ առիթ է խորհելու Եկեղեցու մասին։ Արդյո՞ք այն միայն Քրիստոսի շուրջ հավաքված մարդիկ են և, ընդհակառակը՝ արդյո՞ք Եկեղեցին շինությունն է սոսկ։ Եկեղեցին վա՞յր է միայն, թե՞ ավելին։ Խորհենք Եկեղեցում Քրիստոսի հետ մեր հանդիպումների մասին։ Խորհենք, թե ինչ ենք այնտեղ փնտրում և ինչ իրականում պիտի փնտրեինք։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները
00:00 Քնել 6 ժամ, զգալ 10 ժամվա էներգիա. հարվարդի փորձագետները կոտրեցին ուղեղի կոդը