Ալեն Սիմոնյանի ու կանաչի ծախողի հրահանգները հավասարազոր պետք է լինեն ԱԱԾ աշխատակցի համար
copy image url

Ալեն Սիմոնյանի ու կանաչի ծախողի հրահանգները հավասարազոր պետք է լինեն ԱԱԾ աշխատակցի համար

Ներքին 1 տարի առաջ - 12:52 22-04-2023
«Պետական պահպանության ծառայության աշխատակիցներն իրավունք չունեն Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ որևէ գործողություն իրականացնել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Ալեն Սիմոնյանի հրահանգով Թագուհի Թովմասյանին և մյուս ընդդիմադիր պատգամավորներին բռնությամբ հեռացնելուն։

«Եթե անգամ պատգամավորները բռնազավթել են ԱԺ-ի նախագահի աթոռը, Սիմոնյանը իրավունք չունի ուղիղ ԱԱԾ-ի աշխատակիցներին հրահանգներ տալ։ ԱԱԾ աշխատակիցները պարտավոր են իրականացնելու անմիջական իրենց ղեկավարի հանձնարարականները։ Նա կարող էր կոչով կամ հորդորով հանդես գալ, բայց այդ աշխատակիցները, ովքեր բացահայտ բռնություն էին կիրառում օրենսդիր մարմնի ներկայացուցիչների նկատմամբ, վաղը, մյուս օր միևնույն է պատժվելու են։

Իրենց համար Ալեն Սիմոնյանի կամ շուկայում կանաչի ծախողի հրահանգները հավասարազոր են։ Ուժային կառույցի ղեկավարը իրավունք չունի ենթարկվելու ոմն Ալեն Սիմոնյանի հրահանգների։ Դա աբսուրդ է, դա կարող էր միայն Նիկոլի իշխնության ժամանակ լինել։ Սա նույնն է, երբ Նիկոլը գնացել ուղիղ հանձնարարականներ էր տալիս քննչական պետին, դատախազությանը, սա աբսուրդ է, չի կարող նման բան լինել»։

Շիրինյանն ընդգծեց, որ եթե անգամ որոշում է կայացվել, որ ԱԱԾ աշխատակիցները պետք է կարգ պահպանեն ԱԺ-ում, միևնույն է, նրանք չեն կարող ենթարկվել ԱԺ նախագահին։

«Ո՞վ ես դու, ցարի բո՞գն ես, ո՞վ ես, այ ակվարիումի ձկնիկ, այ էժանագին սերիալների դերասան, դու ո՞վ ես, որ ուժային կառույցի հանձնարարություն տաս։

Իհարկե, վստահ եմ, որ այդ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն չի կիրանացվի ապօրինի գործողության համար։ Դրա ամենաակնառու օրինակն այն է, որ Եռաբլում զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանությունը բռնություն կիրառեց․ նրանցից որևէ մեկը մինչև օրս չի պատժվել։ Որևէ մեկի ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, որ նման բան կարող էր տեղի ունենալ։ Բայց այս իշխանությունների օրոք նրանցից որևէ մեկը չի կարող պատժվել, որովհետև նրանց «քարտ բլանշ է» տրված։ Եթե այդ ոստիկաններից որևէ մեկը պատժվեց այս իշխանությունների օրոք, նրանք այլևս նման բան չեն անի, կմտածեն, որ երբ իրենք որևէ նման բան են անում, իրենց բռնում, դատում են։ Եթե որևէ մեկը պատժվի, նրանց բութ ուղեղներին հասնելու է, որ իրենք պատժվելու են»։