Ներքին 3 տարի առաջ - 22:31 20-04-2023

Ալիևը Երևան չի հասնի, կսատկի ճանապարհին. կին ազատամարտիկ

«Ես միշտ ասել եմ, որ հող հանձնողը մեր հողում չպետք է մեռնի, որովհետև թշնամուն մնացին մեր գերեզմանները։ Ոչ միայն մեր հողն են հանձնել, այլ մեր երեխեքի արյունն ու գերեզմանները»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վեներա Գյուլինյանը։

Դեռ 1992 թվականից պատերազմի դաշտում հանուն սահմանների մարտնչած Վեներան այսօր էլ չի ընկրկում։ Ասում է, որ երկրի իշխանությունը դարձավ դահիճ և թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններին տվեց անդառնալի կորուստներ։



«Ես միշտ ասել եմ, որ հող հանձնողը իմ հողում չպետք է մեռնի, որովհետև ափսոս է մեր հողը։ Չեմ ուզում, որ մեր հազար ցավ տեսած հողն էլ իրեն դավաճանված զգա։ Մենք ամաչում ենք ինքներս մեզնից։ Նեղավոր ենք զգում Արցախի և արցախցիների առաջ»,-ասում է Վեներա Գյուլինյանը։

Նա ընդգծում է, որ պատերազմը շրջանցել հնարավոր չէ, և ինքը կրկին գնալու է առաջնագիծ։

Ծնունդով տավուշցի Վեներան իրեն երջանիկ կին է համարում, որովհետև ամուսնու հետ միասին են մարտի դաշտ գնում։ Վեներան թոռնիկներ ունի և հանուն նրանց խաղաղ օրվա պատրաստ է այս անգամ էլ մարտի դաշտ գնալ․ «Ամուսնուս հետ միասին կգնանք։ Ես խաղաղության օրակարգին չեմ հավատում։ Պետք է պաշտպանենք մեր երեխաների տունը, թույլ չտանք, որ երկրից հեռանան»։



Արցախը Վեներայի ամենացավոտ կետն է։ Ասում է, որ իր օրը սկսվում և ավարտվում է Արցախով․ «Արցախը իմ շունչն է, իմ օդն ու ջուրը։ Արցախի համար պետք է պայքարել և չհանձնվել»,-ասում է։

Վեներա Գյուլինյանին զայրացրել է Ալիևի վերջին հայտարարությունները․ «Նա չի կարող դրոշ պարզել Երևանում։ Ես ինքս ամեն տարի ապրիլի 24-ին վառում եմ թուրքի դրոշը։ Դա ինձ համար ակցիա է։ Թուրքը իմ թշնամին է, և ես նրա դեմ կկռվեմ բոլոր տարբերակներով»,-եզրափակում է կին ազատամարտիկը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան