Ուղիղ եթեր

Թագուհի Թովմասյանի ելույթը՝ թեժ իրավիճակ ստեղծած ակցիայից առաջ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:06 20-04-2023
Ազգային ժողովում անկախ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարեց.

«Քննարկում ենք ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրի բյուջեի կատարման արդյունքների մասին զեկույցը։ Եվ ստիպված եմ թվարկել մի շարք իրողություններ, որոնք իմաստազրկում են առհասարակ ժողովրդավարություն բառը Ես էլ պիտի ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցին անդրադառնամ։ Այն, որ ՀՀ անվտանգության ծառայությունների կողմից Հայաստանում իրականացվել են խոշտանգումներ, դա փաստ է, կան նշանակալի խնդիրներ դատական անկախության հետ, որոնք զուգակցվում են կամայական կամ ընտրովի կալանավորումներով, կամայական կամ ապօրինի միջամտություններով անձնական կյանքին, լուրջ ֆիզիկական ոտնձգություններ, ինչպես նաև ազատ խոսքի ու մամուլի սահմանափակումներ»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ զեկույցի մեկ այլ պարբերություն էլ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների պայմաններին և քրեական ենթամշակույթի օղակների գերիշխող դիրքերին։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ, վառ օրինակը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ում միակ հանցանքն այն է, որ ընտրվել է քաղաքապետ և հրաժարվում է համագործակցել իշխանությունների հետ։

Թագուհի Թովմասյանը նաև խոսեց արձանագրված ընտրական խախտումների մասին՝ նշելով, որ ըտրական գործընթացների թափանցիկությունից խոսող ՔՊ-ն իր կուսակցության վարչության ընտրությունները կեղծեց, բարձրացված աղմուկից հետո վարչության կազմը փոխվեց,բայց դեռ շարունակում են խոսել արժեքներից, սկզբունքներից, որոնց վաղուց դավաճանել են։

Շարունակելով խոսքը՝ Թովմասյանն ասաց, որ 2021թ․ իշխանությունները ԶԼՄ-ների մի քանի նոր սահմանափակումներ են մտցրել, սահմանափակվել է լրագրողների ազատ տեղաշարժը, 15 լրագրողների ֆիզիկական բռնության են ենթարկվել 2022թ․ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվծում։

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաև իշխանությունների կողմից ստորագրված տարաբնույթ փաստաթղթերին, որոնց արդյունքում պատերազմից հետո ՀՀ-ի և Արցախի քարտեզը ձևափոխվել է հօգուտ Ադրբեջանի․ «Ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց, դասե՞ր եք տալիս ամբիոնից։ Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել, ու խաղաղություն չեք բերել դրանով։

Առաջնագիծ դարձած իմ ծննդավայր Վարդենիսի շրջանում 5 օր է՝ կրակոցներ են, Սոթքի հանքավայրի մոտ 800 աշխատակիցներ արդեն 6 օր է՝ չեն կարողանում գնալ աշխատանքի՝ վաստակելու իրենց հանապազօրյա հացը, տնօրինությունը փակել է հանքավայրը, ու Դուք չեք կարողանում իմ հայրենակիցների անվտանգությունն ապահովել։

Խոսում եք բարոյականությունի՞ց։ Դուք ձախողել եք ամեն ինչ ու ամենուր։ Այստեղ խոսում եք վերացական ձեռքբերումներից, ավելի կոնկրետ ասեք․ անցնող տարիներին ձեռքբերումներ ունեն մեծամասամբ իշխանության մեջ գտնվողները, Ձեր թիմակիցները։ Իրականությունից կտրված ելույթներն արդեն չեն համոզում մեզ․ Ձեր ստելու ժամկետը սպառել եք։

Անթուլատրելի է այլևս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում են ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։ 120 հազար արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է և անխղճությունը։

Ես՝ որպես ՄԻՊՀՀ հանձնաժողովի նախագահ, միայն վերջին 4 ամիսների ընթացքում 650-ից ավելի գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին՝ ահազանգելով Արցախում առկա հումանիտար ճգնաժամի մասին։

Այս բոլոր արձանագրումներից հետո ես իրականացնում եմ քաղաքական ակցիա և, ի նշան բողոքի, չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։

Սիրելի՛ գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, կարող եք միանալ իմ ակցիային։ Ես չեմ կարող հանդուրժել սուտը, կեղծիքը, բանսարկությունը, մարդկանց անվանարկումն այս բարձր ամբիոնից․բավակա՛ն է։ Սթափվե՛ք, հասկացե՛ք, թե ինչ եք անում, գիտակցե՛ք Ձեր պատասխանատվության չափը»։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն