Ներքին 3 տարի առաջ - 12:17 20-04-2023

ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» ջրերը մի առվով չեն գնում․ ի՞նչ է կատարվում Գյումրիի քաղաքապետարանում

Վերջին շրջանում խոսակցությունների մակարդակում շրջանառվում է, որ Գյումրիի քաղաքապետարանում ՔՊ-ի և իշխող «Բալասանյան դաշինքի» ջրերը մի առվով չեն գնում, իշխող և ընդդիմադիր ուժի մեջ ներքին կոնֆլիկտ կա, որի մասին ո՛չ հերքվում է, ո՛չ էլ հաստատվում։

Երկու քաղաքական ուժերը, 2021թ․-ի հոկտեմբերի 30-ին ստորագրած հուշագրով, կարծես թե կարգավորել էին իրենց հարցերն ու պարտավորությունների շրջանակը, բայց հասկանալի է, որ Գյումրիի քաղաքապետը դրածո է, իսկ իրականում ՔՊ-ն է կանգնած քաղաքի համար կարևոր որոշումների առանցքում։

Oragir.News-ն օրերս անդրադարձել էր Գյումրիի քաղաքապետի օգնական Արման Շաբոյանի հրաժարականին։ Չնայած Շաբոյանը մեզ հետ զրույցում, ի պատասխան շրջանառվող լուրերին, թե կոնֆլիկտ է եղել Շաբոյանի և ՔՊ-ական փոխքաղաքապետերից մեկի հետ, ասաց, որ կոնֆլիկտ չի եղել, Գյումրիում շարունակվում են քննարկվել, որ Արման Շաբոյանն ինքնակամ չի հրաժարականի դիմում ներկայացրել, դա եղել է ՔՊ-ի ճնշման ներքո։

Թերևս այս թեման քաղաքային իշխանության համար փակ է, նրանք մեկնաբանելու անհրաժեշտություն չեն տեսնում։

Հիմա պարզ է, որ լարվածությունը կրկնապատկվել է, որովհետև երկու փոխքաղաքապետերը ՔՊ-ական են և բացի այդ՝ ՔՊ-ն կարևոր պորտֆելները բաժանել է իրենցականներին։

Փաստացի ՔՊ-ն քաղաքային իշխանությունը խլում է հաղթած ուժից, իսկ Վարդգես Սամսոնյանը դե ֆակտո շարունակում է մնալ Գյումրիի քաղաքապետ, բայց կարևոր որոշումները թողնելով «Քաղաքացիական պայմանագրի» ողորմածությանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան