Արտաքին 3 տարի առաջ - 13:30 19-04-2023

ԱՄՆ-ն շարունակում է կորցնել իր հեղինակությունը և ամբողջ աշխարհն ատում է նրան. Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ամբողջ աշխարհն ատում է ԱՄՆ-ին։ Ինչպես փոխանցում է թուրքական Aydınlık պարբերականը, այս մասին Սոյլուն ասել է Ստամբուլում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ։

«Ամերիկան ​​շարունակում է կորցնել իր հեղինակությունը, ողջ աշխարհն ատում է նրան: Եվրոպան Ամերիկայի խաղաքարն է Աֆրիկայում, աֆրիկյան բոլոր պետություններն ատում են իրենց շահագործող պետություններին»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ այսօր Եվրոպա հասկացություն գոյություն չունի, և վերջինիս դերը չպետք է ուռճացնել։ Նրա խոսքով՝ Եվրոպան Ամերիկայի շարասյան մեջ գնացք է, դրանում առանձնահատուկ ոչինչ չկա։ «Եվրոպական առաջնորդներին անընդհատ վարկաբեկում են, բնակչությունը ծերանում է, Եվրոպան դժվարություններ ունի արտադրության մեջ»,- նշել է Սոյլուն։

Թուրքիայի ներքին գործերի նախարարի համոզմամբ՝ արևմուտքն այլևս ինքնիշխանություն չունի, սակայն արևմտյան երկրները փորձում են պահպանել իրենց սովորությունները։ Նա շեշտել է, որ Թուրքիան փոխում է պատմությունը և այս ընտրություններն են, որոնցում այս պատմությունն ամբողջությամբ կփոխվի:

«Սա Թայիփ Էրդողանի ընտրությունը չէ, սա Թուրքիայի ապագա սերունդների ընտրությունն է, Թուրքիայի լիակատար անկախության ընտրությունը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Նախագահական ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ գործող նախագահ Էրդողանը, ընդդիմադիր վեց կուսակցություններից ձևավորված «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարեմ Ինջեն և ծագումով ադրբեջանցի, ազգայնական գործիչ Սինան Օղանը։ Ընտրություններում հիմնական պայքարը ընթանում է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց