Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:36 19-04-2023

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, որը շատ ցավալի ու վատ տենդենց է։ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ընդգծեց, որ գուցե մարդու իրավունքների տեսանկյունից կինն է որոշում`ինչպես ունենալ երեխային, սակայն այդ տարբերակով ծննդալուծումը ուղղակիորեն վնասում է կնոջ առողջությունը և հետագայում ստեղծում բազում խնդիրներ:

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին էլ ի պատասխան՝ Ավանեսյանը նշեց, որ այս պահին պետությունը բավարար միջոցներ չի կիրառում կրծքով կերակրումը խրախուսելու արշավների համար։

Նախարարի խոսքով՝ եթե տարիներ առաջ արշավային լավ ծրագիր կար, որն ուղղված էր դրան, ապա այսօր այդ միջոցները սպառվել են ու այն դադարել է:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի