Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:28 19-04-2023

Քանի՞ վիրավոր ենք ունեցել ունեցել 44-օրյա պատերազմի արդյունքում․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին

Զեկույցում որևէ խոսք չկա 44-օրյա պատերազմի արդյունքում վիրավորներին տրամադրված բուժական օգնության մասին: Ես կուզեի իմասնալ՝ որքա՞ն վիրավորներ ունենք 44-օրյա պատերազմի արդյունքում, ի՞նչ բուժական ծառայությունների անհրաժեշտություն ունեն այդ մարդիկ և ինչքանո՞վ է նման պահանջը բավարարվել։ Այսօր ԱԺ-ում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քնարկման ժամանակ՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

Ավանեսյանը պատասխանեց, որ 44-օրյա պատերազմի և դրանից հետո մարտական գործողությունների ընթացքում վիրավորված բոլոր զինծառայողները ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ «Դա եղել է ոչ թե տվյալ պահին անհրաժեշտ, այլ մենք ունենք զինվորներ, որոնք երկարատև վերականգնողական բուժում անցնելուց հետո այս պահին էլ որոշակի, օրինակ՝ պլաստիկ վիրահատություններ են անցնում, և ամբողջն իրականացվել է պետպատվերի շրջանակներում:

Այն փոքրաթիվ ծառայությունները, որոնք Հայաստանում հասանելի չե՛ն եղել, դրանց իրականացման համար ՊՆ-ի առաջարկով պետական բյուջեի պահուստից լրացուցիչ միջոցներ են հատկացվել, որպեսզի մեր զինծառայողներն այդ բուժօգնությունը ստանան՝ Ամերիկայում, Գերմանիայում, Հունաստանում: Այս պահին էլ ունենք զինծառայողներ, որոնք դեռ բուժման պրոցեսի մեջ են գտնվում արտերկրում»,- ասաց Ավանեսանը՝ այդպես էլ չպատասխանելով հարցին, թե քանի վիրավոր է ունեել հայկական կողմը:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին