Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:20 17-04-2023

Ռուսները տունուտեղ են ստեղծում Գյումրիում


Ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված՝ ռուսաստանցիների, ուկրաինացիների հոսքը Հայաստան չի դադարում։

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների հիմնական մասը ՏՏ ոլորտից են և այստեղ գտել են իրենց աշխատանքը։ Երևանյան բնակարանների գները իմանալուց հետո ռուս այցելուները կանգ են առնում Գյումրիի վրա, որովհետև Գյումրիում համեմատաբար ավելի մատչելի են բնակարանների վարձավճարները և Գյումրի տեղափոխված ռուսաստանցիները ոչ միայն վարձով բնակարանների տարբերակներ են փնտրում, այլ նաև կան մարդիկ, ովքեր գնել են բնակարաններ:

«Էլիտար ռիելթի» անշարժ գույքի գործակալության մենեջեր Անի Խաչատրյանն ասում է՝ հիմնականում դիմում են IT ոլորտի մասնագետները։



«Ունենք հաճախորդ, ով բնակարան է գնել և հիմա էլ իր համար փնտրում ենք երկրորդ տարբերակը, որովհետև նա այստեղ աշխատանք է գտել և որոշել է այստեղ մնալ։ Ռուս հաճախորդները ավելի բծախնդիր են, բայց չի եղել դեպք, որ նրանք դժգոհություն հայտնեն։ Ցանկացած տեղ էլ հարմարվում են, որովհետև նրանց աշխատանքը հիմնականում տանից է և նրանց համար տարբերություն չկա, թե տունը քաղաքի որ հատվածում կլինի»,- ասում է անշարժ գույքի գործակալության մենեջերը։

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներից շատերը կարողացել են աշխատանք գտնել և նրանցից շատերը որոշել են մշտական բնակվել Հայաստանում։ Հայաստան տեղափոխված ռուսները շուկայից ապրանքներ են գնում և այդ առումով որոշակի ակտիվություն կարելի է նկատել սպառողական պահանջարկի ավելացման իմաստով և դա կարելի է դրական ազդեցություն համար, բայց այդ պահանջարկը միևնույն ժամանակ պարզ է, որ որոշակի գնաճ է առաջացնում, դա հատկապես նկատվել է անշարժ գույքի շուկայում՝ թե՛ առք ու վաճառքի, թե՛ վարձակալության գների թանկացման առումով։



Նկատելի է և բնակելի տների վարձակալության գների թանկացում, թե նաև հյուրանոցային տնտեսություններում որոշակի գնաճ, դա բացասական ազդեցություն է։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել նաև աշխատանքային շուկայի վրա թողած ազդեցությունը, որովհետև շատ է շահարկվում, որ IT ոլորտում ռուսների ներհոսքը կարող է և՛ հնարավորություն լինել, և՛ մարտահրավեր։

Տնտեսագետների խոսքով՝ ռուսաստանցիների աշխատաշուկայում ներկայությունը այս պահին մարտահրավեր չէ, քանի որ հիմնականում տեղափոխվել են այն մարդիկ և այն կազմակերպությունները, ովքեր IT ծառայությունները մատուցում են աութսորս սկզբունքով, այսինքն՝ գտնվելով Հայաստանում, այլ երկրում գտնվող կազմակերպությունների են ծառայություններ վաճառում։ Այսինքն՝ այդ իմաստով դեռ մրցակից չեն Հայաստանյան կազմակերպությունների համար, բայց եթե երկարաժամկետ կտրվածքով հարցին նայենք, ապա դա կարող է մարտահրավեր լինել, բայց միևնույն ժամանակ հնարավորություն։



ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար ռուս-ուկրաինական պատերազմն իր բացասական ազդեցությունը չի կարող չունենալ, Հայաստանի տնտեսությունն անմիջապես է արձագանքում այդ գործընթացներին։ Ազդեցությունը ավելի շատ կարելի է արտաքին շոկերի հետ կապել․ օրինակ՝ փոխարժեքի շուկայում ազդեցություններն ավելի զգալի են, ապրանքների թանկացման առումով նույնպես ազդեցությունն զգալի է։

Ապրանքների ներմուծման դեպքում բավականին դժվարություններ և անհարմարություններ են առաջանում, ծախսերի աճ է նկատվում և դրանով պայմանավորված՝ նորից գնաճ։ Այս իմաստով բացասական ազդեցություններն ավելի շատ ամբողջ մակրոտնտեսության հետ են առնչվում և նաև սոցիալական ազդեցությունների, որովհետև Հայաստանում տրանսֆերտների հիմնական մասը ՌԴ-ից է։ Իսկ եթե ռուսական շուկայում նկատվում են լարվածություններ, ինչ-որ ճգնաժամային իրավիճակներ, ապա դա անմիջապես ազդում է Հայաստանի վրա, ինչը մեծացնում է աղքատության բեռը, զբաղվածության խնդիրը։