Բութ է և շատակեր. Առողջապահության նախարարության ծանր ճակատագիրը
copy image url

Բութ է և շատակեր. Առողջապահության նախարարության ծանր ճակատագիրը

Ներքին 2 տարի առաջ - 13:48 16-04-2023
Ամեն իշխանություն պետք է ունենա մշտապես սկանդալների կենտրոնում հայտնվող, անհասկանալի իրավիճակներ, խնդիրներ ստեղծող կառույց, գործիչներ, որի ֆոնին մյուսները կատարյալ պրոֆեսիոնալ կերեւան։ Գործադիրում այդ դերը լավագույնս կատարում է Առողջապահության նախարարությունը։ Տեղ գյուղում ռազմական բախման օրերին ԱՆ-ն հայտարարում է, որ նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:

Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`

1. հոգեկան խանգարումների տեսակներ
2. նյարդային համակարգի հիվանդություններ
3. վնասվածքների հետևանքներ
4. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
5. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
6. զարգացման արատներ
7. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ:

Այս ցանկը բազում տարընթեցումների, մեկնաբանությունների տեղիք է տվել, ԱՆ-ն ստիպված է եղել հեռացնել, փակել մեկնաբանությունների դաշտը, նոր պարզաբանմամբ հանդես գալ։ Օրինակ՝ ԱՆ-ն նշել է, որ ցանկում ընդգրկված ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ» անվանումը ամենևին չի վերաբերում սուր շնչառական կամ սեզոնային բնույթ կրող հիվանդություններին, այլ սուր խանգարումների մասին է, հետեւաբար՝ գրիպով հիվանդները կարող են զենք կրել։ Շատերը պատահական չեն համարում, որ նախարարությունը հենց հիմա է որոշել խստացնել, վերանայել զենքի կրման իրավունք ստանալը բացառող հիվանդությունների ցանկը։ Ոմանք էլ պնդում են, թե ԱՆ-ն «խասիաթի համաձայն» որոշել է մի հիմարություն անել եւ հանրությանը զբաղեցնել։

ԱՆ-ի «բառադի» գործունեությանը անդրադարձել է անգամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը․

«Քանի այսօր որոշել եմ գրառում անել, մի հատ էլ գրեմ ) Մեր պետական ինստիտուտների հաղորդակցման մասնագետներն ու որոշում կայացնողները համարյա միշտ «ամենաճիշտ» ժամանակն ու ձևն են ընտրում ինչ որ բան ասելու համար, ասենք էս վերջին օրինակը՝ Տեղ գյուղի շրջակայքում լիարժեք մարտ է եղել օրերս, ունենք զոհեր, դիվերսանտին քաղաքացիները ժամեր առաջ են բռնել, մեկ էլ մեր առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածում զենքի կրման նոր սահմանափակումների մասին, հանրային իմաստով «օդից» ու ոչ մասնագետի համար անհասկանալի չափանիշներով: Ասենք ինչո՞ւ: Ու հա, ամեն էս տեսակ իրավիճակում բարդ պատճառահետևանքային կապեր, դժվար սխեմաներ, երկարաժամկետ պլանավորում փնտրողների համար, մի կանոն հուշեմ, կոչվում է Օկկամի ածելի՝ ամենապարզ բացատրությունը սովորաբար ճիշտ է։ Այսինքն, եթե մի բան հեշտորեն բացատրելի է սովորական հիմարությամբ, վատ կազմակերպմամբ, ոչ պրոֆեսիոնալիզմով՝ դավադրություն փնտրել չարժի»։



ԱՆ-ի հիմարություններն արդեն լատենատ նիկոլականների կամ նախկին ՔՊ-ամերձների նյարդերի վրա են ազդում։