Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:13 15-04-2023

Գյումրու զարգացող տուրիզմն ու ոլորտի չլուծվող հարցերը

Գյումրին, պարզվում է, տարվա բոլոր եղանակներին էլ մնում է զբոսաշրջային այցերի ակտիվ ուղղություն։ Սա լավ տենդենց է, եթե գրավչությունն ու հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում միայն խոհանոցով, կերուխումի տեղ դիտարկելով կամ մի քանի ճարտարապետական շենքեր այցելելով։ Խնդիրն այստեղ նոր մոտեցումների, քաղաքային ենթակառուցվածքների բարելավումն է, որպեսզի այցելուների համար մի քանի ժամ մնալու վայր չհամարվի։



Տարրական, բայց էական չկարգավորված խնդիրների մասին մեկ անգամ չէ, որ շեշտում են տուրայցեր կազմակերպող ընկերություններն ու զբոսավարները։ Եւ հարցը ամենևին էլ փողոցների նորոգմանը չի վերաբերում։ Այն, ինչ մանրուք է թվում, քաղաք այցելողների համար իսկական խնդիրներ է ստեղծում։ Զբոսաշրջիկներին գրավելու համար հարկավոր է նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացում։ Ճիշտ այդ առումով Շիրակի մարզում վերջին տարիներին ճանապարհների նորոգման աշխատանքներ տարվել են, բայց որոշ ծառայությունների, տրանսպորտային հանգույցի գործունեության ուղղությամբ դեռ անելիքները շատ են։

Զբոսավար Արսեն Վարդանյանն ասում է, որ եթե ուզում ենք խոսել ու ռեալ անկեղծ լինել զուտ տուրիզմի զարգացման տեսանկյունից, պիտի նախ քաղաքը, մարզը, երկիրը գրավիչ դարձնենք հենց տեղացիների համար և հետո մտածենք այլընտրանքներ մտածելու մասին, որովհետև նույն բանը անընդհատ չենք կարող մատուցել։ Այսինքն՝ Գյումրի այցելած հյուրերին նոր բան ցույց տալ կամ վերաիմաստավորել հին եղածը, ստեղծել շատ սիրուն զարկերակ, որը բաբախում է և հյուրերին անընդհատ կանչում է դեպի Գյումրի։



Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ այս տարի զբոսշարջային հոսքերը նախորդ տարվա այս ամսվա հետ համեմատած ավելացել են մոտ 20 տոկոսով, բայց ոլորտում միևնույնն է խնդիրները շատ են։ Շատ դեպքերում քաղաքային իշխանությունը լիարժեք չի կատարում իր գործառույթները․ քաղաքում զուգարանների հարցը լուծված չէ։ Այսինքն՝ ինչքան էլ տուրիզմը Գյումրիում զարգանա, բայց միևնույնն է, կան խնդիրներ, որոնք եղել են և այդպես էլ կմնան․ ենթակառուցվածքների խնդիրը, մյուս կարևոր խնդիրը քաղաքում թափառող շներն են ու հանրային զուգարանների հարցը։ Այս պահին մեր շուկան հագեցած է ներքին տուրիզմով, բայց դա զբոսավարները տուրիստական բում չեն համարում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց