Արտաքին 3 տարի առաջ - 13:30 15-04-2023

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկայիս իրավիճակը։ Կողմերն ընդգծել են, որ հնարավոր է շարունակել բանակցությունները և անհրաժեշտության դեպքում երկկողմ այցեր իրականացնել։

Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովն ու Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հիշեցնենք, որ Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ապրիլի 7-ին և 8-ին հեռախոսազրույցի երկու փուլ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը։









Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ