Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:11 15-04-2023

Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում․ Արման Թաթոյան

Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Մեր Հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք:

Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում։

Մարդիկ զրկվել են օրենքով իրենց պատկանող վարելահողերն ու արոտավայրերը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Մոտ 4 տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց չեն կարողանում մոտենալ անգամ իրենց հողերին։

Ապացույցները հաստատում են` ավելի քան հարյուրավոր հեկտար վարելահող ու արոտավայր կա´մ անմիջականորեն ադրբեջանական օկուպացիայի ներքո են, կա´մ գտնվում են ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության (դիտարկման) ներքո։

Մենք ուսումնասիրել ենք մարդկանց տրված օրինական վկայականները, որոնք հաստատում են մարդկանց սեփականության իրավունքը հողատարածքների նկատմամբ:

Ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, ադրբեջանակա զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ:

Շարունակում եմ պնդել, որ բացարձակ հիմնավորված են նրանց հեռացնելու և խաղաղ բնակչության պաշտպանության համար անվտանգության գոտու ապահովման պահանջները», - գրել է նա՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ: