Մամուլ 3 տարի առաջ - 08:58 15-04-2023

ՔՊ նիստ է, շտապեք գրանցվել. Փաշինյանը լուռ լսել է, սակայն թույլ չի տվել, որ թեման շատ ծեծեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում հերթական հանդիպումն է անցկացրել կուսակտիվի հետ։ Այն տեւել է 2 ժամից ավելի։ Թեման եղել է «Կուսակցության մարմինների ընտրության կարգը»։ Փաշինյանը կուսակիցներին առաջարկել է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ կուզենային, որ արվեր վարչության, վերահսկող հանձնաժողովի, տարածքային մարմինների ձեւավորման ընթացակարգերում։
Ներկաների մեծ մասը կարեւորել է թափանցիկության ապահովումը, ակնարկել են ՔՊ վարչության վերջին ընտրությունների ժամանակ կատարված կեղծիքները, որ տեղի ունեցածը խայտառակություն էր, եւ պետք է ամեն ինչ անել, որ չկրկնվի։ Փաշինյանը լուռ լսել է, սակայն թույլ չի տվել, որ թեման շատ ծեծեն։ Մասնակիցներից մեկը նկատեց, որ այդ պատմությունը հետք է թողել Փաշինյանի մոտ, նա անգամ փակ քննարկումների ժամանակ չի կարողանում վերամբարձ հայտարարություններ անել ազատ-թափանցիկ ընտրությունների մասին։

Նշենք, որ այս ֆորմատի առաջին հանդիպումը կայացավ ապրիլի 6-ին։ Կուսակցության «չաթով» նախապես տեղեկացնում են հանդիպման օրակարգի մասին, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, կապ են հաստատում գրասենյակի հետ։ Առաջին 40-50 հայտ ներկայացնողներն են մասնակցում՝ տեղի սահմանափակ լինելու պատճառով։

Հանդիպման սկզբում զեկուցողը, որը գրասենյակի աշխատակիցն է, ներկայացնում է թեման, ապա սկսվում է քննարկումը։ Իրականում, այս հավաքների նպատակը, ըստ մեր աղբյուրի, ոչ այնքան շարքային ՔՊ-ականների կարծիքները լսելն է, որքան կուսակցությունում եւ երկրում տիրող տրամադրությունները շոշափելը։ Փաշինյանը սկսել է չվստահել իրեն զեկուցողներին եւ որոշել է երկրում տիրող իրավիճակի մասին անձամբ պատկերացում կազմել՝ շարքային կուսակիցներին լսելով, քանի որ հասարակ քաղաքացիների հետ չի կարողանում ուղիղ շփվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին