Ներքին 3 տարի առաջ - 21:22 14-04-2023

ՀՀ ՆԳ նախարարը և UNHCR-ի ներկայացուցիչը փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ապրիլի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցիչ Կավիտա Բելանիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ:

«Ներքին գործերի նախարարը, ընդգծելով Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, փախստականների հետ կապված օրենսդրության կատարելագործման, ապաստանի, քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված հարցերն ու այլ ուղղություններ: Վահե Ղազարյանը կարևորել է 2023-2024 թվականների ընթացքում միգրացիայի և ոստիկանության բարեփոխումներին ուղղված՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող մի շարք միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Կավիտա Բելանին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ Հայաստանի ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ իր գոհունակությունը հայտնելով ՀՀ կառավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ անսահման հյուրընկալության և վեհանձնության համար` ընդգծելով դրանք որպես լավագույն փորձ։

Նշվում է, որ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումները:

Կավիտա Բելանին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին այն քայլերի համար, որոնք իրականացվել են քաղաքացիություն չունեցող անձանց խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա նշել է, որ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ մինչև այս տարվա վերջ Հայաստանում ապաքաղաքացիությունը վերացնելու նպատակով:

ՀՀ ՆԳՆ փոխանցմամբ՝ կողմերը նաև քննարկել են աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը՝ ուղղված տարբեր երկրներից ժամանած և տարիներ շարունակ Հայաստանում բնակվող փախստականների խնդրի լուծմանը: Մասնավորապես, կարևորվել է փախստականների կողմից Հայաստանի քաղաքացիության ձեռք բերումը, որպեսզի նրանք շարունակեն Հայաստանն իրենց տունը կոչել և մշտապես հաստատվեն։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ:

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում