Ներքին 3 տարի առաջ - 12:36 11-04-2023

Թքող և սպառնացող պատգամավորներին՝ ոչինչ, իսկ անձրևանոց նետած կնոջը կդատեն

Ինչպես հայտնի է, Վայոց ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ մի կին անձրևանոց է նետել։ Ավելի ուշ պարզվել է, որ կինը Բերձորից տեղահանված է. Մալիշկայում վարձով է ապրում։

Քննչական կոմիտեն երեկ հայտնեց, որ կինը ձերբակալվել է, նրան սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։

Մարդկայնորեն կարելի է հասկանալ տիկնոջը, իսկ ով կարող է տուն-տեղ-հայրենիքից զրկվել և զսպել իրեն։ Ընդ որում՝ կինը ընդամենը անձրևանոց է նետել, ինչը առնվազն անզորության ցուցիչ է, անձրևանոցը ամենևին էլ սպառնալիք չէ վարչապետի անձին, ինչ վնաս այն կարող էր հասցնել․․․։ Իսկ կինը, եթե լուրջ բռնություն կիրառելու նպատակ ունենար, թերևս ուրիշ բան կնետեր։ Բայց մի անձրևանոցի համար նրան ամենաժողովրդավար իշխանությունները կտանեն և կդատեն։

Իսկ Կասկադում քաղաքացու դեմքին թքող ԱԺ նախագահին անգամ հրապարակավ չքննադատեցին, վերջինս էլ արդարացավ, հոխորտաց, հետո էլ իրեն ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկավ:

«Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որևէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա»,- գրել էր Սիմոնյանը:

Իսկ քաղաքացու վրա նման բարձր պատասխանատվություն դրված չէ, նա շարքային քաղաքացի է, սխալական, էմոցիոնալ, ում ոչ թե վիրավորել են, այլ ունեզրկել, իսկ ունեզրկված մարդը ինչի ասես ընդունակ է․․․։

Բայց այս ամենը, իհարկե, որևէ նշանակություն չունեն իրավապահ մարմինների համար, անձրևանոցը կդիտարկվի զենք կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա։

Այսպիսի երկակի ստանդարտներով է առաջնորդվում մեր իրավապահ համակարգը, ով պատգամավորի ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ հնչեցրած «լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը» և նմանատիպ հայտարարությունների մեջ որևէ սպառնալիք չի տեսնում, իսկ դավաճան գոռացող քաղաքացուն բերման է ենթարկում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից