Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:48 10-04-2023

Շատ լավ հայերեն են խոսել, բռնվելու պահին 2 դանակ է եղել ձեռքին․ Սիսիանի բնակիչը՝ մոլորված ադրբեջանցիների մասին

«Գիշերը, ժամը 1-ից 2-ի սահմաններում, ադրբեջանցի ժամկետային զինծառայողները Նախիջևանի կողմից մոլորվել են և հայտնվել Աշոտավան գյուղում»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սիսիանի բնակիչ Վարդան Բալյանը։

Նա հայտնեց, որ ադրբեջանցի զինվորականները պատսպարվել են գյուղի բնակիչներից մեկի նկուղում․ «Եկել, հասցրել է հաց ուտել, փոխել շորերը, ի դեպ հայերեն է խոսել, բնակիչը հաստատել է, որ հայ չէ։ Նրանցից մեկին ԱԱԾ-ն բռնել է առավոտյան, ձեռքին 2 դանակ է եղել։ Մյուսին փնտրում էին, դեռ չգիտենք՝ գտել են, թե ոչ»։

Բալյանի խոսքով՝ նմանատիպ մի դեպք էլ տարիներ առաջ էր եղել Բռնակոթ գյուղում․

«Նման դեպքեր պատահում է, առաջին դեպքը չի։ 2009 թվականին Բռնակոթ էին մտել, զինվորականներից մեկի տուն, և մի ամբողջ ընտանիք՝ կածեմ 5 հոգի զոհ էր եղել»,-ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է